Գլխավոր էջ Գլխավոր «Դավիդյանցը եթե խելացի լինի ինքն առաջինը հանցագործության մասին հաղորդում կտա»․ Նունե Ներսիսյան

«Դավիդյանցը եթե խելացի լինի ինքն առաջինը հանցագործության մասին հաղորդում կտա»․ Նունե Ներսիսյան

2092
0

Օրեր առաջ «Նորք» ԻԿՀ-ի տնօրեն Մհեր Դավիդյանցը հրաժարական տվեց, որից հետո համակարգի որոշ մարդիկ սկսեցին անդրադառնալ Դավիդյանցի հրաժարականին։ Թեմային է անդրադարձել նաև «Պարացելսուս» ՀԿ-ի նախագահ Նունե Ներսիսյանը։ Medmedia.am-ի հետ զրույցում Նունեն նշեց, որ ըստ նրա Թորոսյանն ի իսկզբանե Դավիդյանիցին վստահում էր, քանի որ բոլորս շատ լավ ականատես եղանք ՁԻԱՀ կենտրոնի միացման և փլուզման գործընթացին։ Ըստ Ներսիսյանին հասած տեղեկությունների ՁԻԱՀ կենտրոնի նոր տնօրենը ընկերական կապ ունի Արսեն Թորոսյանի և Մհեր Դավիդյանցի հետ։

«Դավիդյանցը ճեպազրույցի ժամանակ շատ մեծ սխալ թույլ տվեց, հայատատրելով, որ դեռևս հունվար, փետրվար ամիսներին իրենք ունեցել են կորոնավիրուսով վարակված հիվանդներ, բայց դեռ հստակ չի եղել վարակի մասին ինֆորմացիան, քանի որ թեստեր չենք ունեցել։ Բացի այդ մենք շատ լավ հասկանում ենք, որ «Նորք» ինֆեկցիոնը շատ մեծ «լվացքատուն» հանդիսացավ համավարակի ընթացքում։ Բազմաթիվ ՀԿ-ներ, ձեռներեցներ, տարբեր մարդիկ մեծ գումար էին փոխանցել, որի ժամանակ ստորագրությունները հենց Դավիդյանցինն էին և բնական է, որ այս ամենից հետո նա պետք է իրեն փրկեր» ։

Նունե Ներսիսյանի խոսքով Դավիդյանցը եթե խելացի լինի ինքն առաջինը հանցագործության մասին հաղորդում կտա, այդ դեպքում, համենայնդեպս գոնե մեղմացուցիչ հանգամանքներ կունենա։

«Լրատվությունից կարդացել եմ, որ Թորոսյանը սորոսական ընկեր ունի և հնարավոր է նա նշանակվի «Նորք» ԻԿՀ- ի տնօրեն, համենայնդեպս այնպիսի մարդ պետք է լինի ում միջոցով ինքը կկարողանա հունվար, փետրվար մասվա հիվանդության պատմագրերը վերացնի։ Ամեն դեպքում եթե ոչ այսօր ապա վաղը Թորոսյանը կանգնելու է դատարանի  առաջ» ։

Անդրադառնալով Հայկական արտադրության թեստերին տիկին Ներսիսյանն ասաց, որ իր համար  Հայկական արտադրության թեստերին ուղիղ համեմատական մեծացան վարակակիրների թիվը։

«Կարծում եմ , որ այսքան կարճ ժամանակում ստանալ արդյունավետ թեստ ինձ համար շատ տարօրինակ է։ Կան մարդիկ ովքեր ինձ տեղեկացրել են,որ Հայկական արտադրության թեստ հանձնելուց հետո պատասխանը եղել է դրական այնուհետև նույն անձը  թեստ է հանձնել այլ կենտրոնում պատասխանը բացասական է եղել»։

Զրույցի վերջում «Պարացելսուս» ՀԿ-ի նախագահը նշեց, որ հնարավոր  չէ անկանխատեսելի վիրուսի պարագայում Հայաստանում շատ արագ հայտնվեր այնպիսի թեստեր, որոնք ճիշտ ու արդյունավետ լինեին։

Հասմիկ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ