Գլխավոր էջ Գլխավոր ԱՀԿ-ն օգոստոսի 7-14-ը դիմակ դնելու համաշխարհային շաբաթ է հայտարարել

ԱՀԿ-ն օգոստոսի 7-14-ը դիմակ դնելու համաշխարհային շաբաթ է հայտարարել

412
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 40-ից ավելի գործընկեր կազմակերպությունների հետ օգոստոսի 7-14-ը հայտարարել է դիմակի կրման համաշխարհային շաբաթ:

Ինչպես հաղորդում է prnewswire.com կայքը, սա արվում է կորոնավիրուսային համավարակի ֆոնին ամբողջ աշխարհում դիմակ կրելու պրակտիկան ավելի արմատավորելու նպատակով:

Նշվում է, որ վերջին շաբաթներին ամբողջ աշխարհում նկատվում է կորոնավիրուսով վարակման դեպքերի կտրուկ աճ, մինչդեռ պատվաստանյութի բացակայության պայմաններում դիմակի կրումը վարակից պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցն է:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսը դիմակ դնելու համաշխարհային արշավի շրջանակում մարդկանց կոչ է արել սոցցանցերում #WorldMaskWeek հեշթեգով դիմակով լուսանկարներ ու տեսանյութեր տեղադրել՝ ընկերներին կոչ անելով հետևել իրենց օրինակին:

Նշենք, որ ըստ worldometers.info կայքի՝ ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 19 567 580 դեպք, որից 724 498-ը՝ մահվան ելքով: Ապաքինվել է 12 562 635 մարդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ