Գլխավոր էջ Գլխավոր ԱՄՆ ՄԶԳ-ը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՀՀ առողջապահության նախարարությունը մեկնարկում են համագործակցության նոր փուլ

ԱՄՆ ՄԶԳ-ը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՀՀ առողջապահության նախարարությունը մեկնարկում են համագործակցության նոր փուլ

399
0

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՀՀ առողջապահության նախարարությունը մեկնարկում են համագործակցության նոր փուլ՝ ուղղված COVID-19 համավարակի հաղթահարմանը Հայաստանում: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Ծրագիրը տևելու է մեկ տարի: Նպատակն է կանխարգելել Նոր կորոնավիրուսի տարածումը Հայաստանում, աջակցել առողջապահության համակարգին անհրաժեշտ սարքավորումներով և պարագաներով, զինել բուժաշխատողներին անհրաժեշտ գիտելիքներով, իսկ ընտանիքներին տրամադրել վստահելի տեղեկատվություն։

Ծրագրի միջոցներով ՅՈՒՆԻՍԵՖ-ն արդեն իսկ գնել և առողջապահության նախարարությանն է տրամադրել COVID-19 համավարակի ախտորոշման 10.000 թեստ, 24 թթվածնային սարք և 2000 քթային խողովակ: Տեխնիկական այս բոլոր միջոցներն, ըստ նպատակահարմարության և անհրաժեշտության, ՀՀ Առողջապահության նախարարությունը տրամադրում է Քովիդ-19-ով վարակված պացիենտներին սպասարկող բուժհաստատություններին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ