Գլխավոր էջ Գլխավոր Ինչպե՞ս թեթևացնել կորոնավիրուսով հիվանդի վիճակը

Ինչպե՞ս թեթևացնել կորոնավիրուսով հիվանդի վիճակը

559
0

Կորոնավիրուսով հիվանդների վիճակն այժմ կարող են թեթևացնել միայն հակամարմինները։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Գամալեի անվան Ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։

Նա հերքել է տեղեկությունները, որ մի շարք մթերքներ կարող են թեթևացնել հիվանդի վիճակը։ Նրա խոսքերով՝ հիվանդի վիճակը հնարավոր է թեթևացնել միայն հակամարմինների միջոցով՝ խտացված դեղամիջոցի տեսքով։

Նրա խոսքերով՝ պատվաստանյութը կանխարգելիչ միջոց է, իսկ հակամարմինները՝ թերապևտիկ։

«Եթե մարդն արդեն հիվանդ է, հունական ընկույզ ուտելու փոխարեն լավ կլինի, ամեն դեպքում, պատրաստի հակամարմիններ ընդունել»,- նշել է նա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ