Գլխավոր էջ Գլխավոր Աշոտ Դավիդյանցը՝ Մհեր Դավիդյանցի ազատման մասին

Աշոտ Դավիդյանցը՝ Մհեր Դավիդյանցի ազատման մասին

5926
0

Հնարավոր է, որ Մհեր Դավիդյանցի ազատման թեմայով մեծ կոնֆերանս հրավիրվի, այժմ որևէ այլ մեկնաբանություն այս թեմայով չեմ կարող տալ։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրուցում ասաց «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի եղբայր,
«Դավիդյանց լաբորատորիայի» տնօրեն, Հայաստանի հանրային առողջության ասոցիացիայի գործադիր տնօրեն Աշոտ Դավիդյանցը։

Նա մեկնաբանություն էր գրել ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանի ֆեյսբուքյան գրառման տակ, որտեղ անդրադարձել էր աշխանքից հեռացմանն ու նշել, որ դեռ տարեսկզբից երկու կենտրոնների` ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի միացման գործընթաց էր սկսվել ու նոր ձևավորվող բժշկական կենտրոնում Մհեր Դավիդյանցին առաջարկվել էր ընդհանուր գծով տեղակալի պաշտոնը, որն ի սկզբանե ընդունվել էր վերջինիս կողմից, սակայն հետագայում նա հրաժարվել է այդ պաշտոնից։
Աշոտ Դավիդյանցն արձագանքել էր ու գրել․ «Հարիր չէ նման ձևով ներկայացնելը: Փաստերով խաղալը: Իրականությունից շեղվելը»:

Աղբյուրը՝ armdaly.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ