Գլխավոր էջ Գլխավոր Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 60 մարդ անհայտ կորել է

Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 60 մարդ անհայտ կորել է

376
0

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ավելի քան 60 մարդ անհայտ կորած է համարվում: Վարչության ներկայացուցիչն այս մասին հայտնել է շաբաթ օրը Agence France-Presse-ին:

«Մահվան դեպքերի թիվը հասել են 154-ի, այդ թվում` 25 մարդ, որոնց ինքնությունը դեռ չի պարզվել: Բացի այդ, ավելի քան 60 մարդ դեռ անհայտ կորած է համարվում»,- գործակալությունը մեջբերում է Լիբանանի առողջապահության նախարարության ներկայացուցչին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում պահեստում հզոր պայթյուն էր որոտացել: Պայթյունի ալիքն ավերել եւ վնասել է տասնյակ տներ, ավելի քան 300 հազար մարդ մնացել է անօթեւան: Առնվազն 154 մարդ մահացել է, վիրավորվել է մոտ 5 հազար մարդ: Լիբանանի ՆԳՆ-ի տվյալներով` ողբերգության պատճառը 2.7 հազ.

Լիբանանի ՆԳՆ-ի փոխանցմամբ` ողբերգության պատճառը 2.7 հազար տոննա ամոնիումի նիտրատի բռնկումն էր եռակցման աշխատանքների ընթացքում, որը վեց տարի առաջ առգրավվել էր մաքսային ծառայությունների կողմից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ