Գլխավոր էջ Գլխավոր Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 5212 նոր դեպք

Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 5212 նոր դեպք

343
0

Ռուսաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 5212 նոր դեպք: Այդ մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում անելով վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբին:

Նոր դեպքեր արձանագրվել են բոլոր 85 մարզում։ 1334 հոգու մոտ հիվանդությունն անցնում է առանց կլինիկական դրսևորումների։ Նաև նշվում է, որ մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 129 մարդ, հիվանդանոցներից դուրս գրվել՝ 6615 քաղաքացի։

Ամենից շատ վարակվածներին մեկ օրում հայտնաբերել են Մոսկվայում՝ 691 մարդ։ Սվերդլովսկի մարզում գրանցվել է 178 դեպք, Մերձմոսկվայում՝ 161, Սանկտ Պետերբուրգում՝ 155, Ստավրոպոլի երկրամասում՝ 137, Ռոստովի մարզում՝ 129:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ