Գլխավոր էջ Գլխավոր «Աշխարհում համավարակը ստեղծել է քաղաքական ու տնտեսական պատերազմ»․ Լուկաշենկո

«Աշխարհում համավարակը ստեղծել է քաղաքական ու տնտեսական պատերազմ»․ Լուկաշենկո

480
0

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի առողջապահական ոլորտի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակն աշխարհում ոչ միայն ինչ-որ հիվանդության տարածում է, այլև քաղաքական և տնտեսական պատերազմ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Համավարակը միայն հիվանդություն չէ։ Այն քաղաքական և, ինչպես այժմ ենք տեսնում, տնտեսական, անգամ ոչ թե առճակատում, այլ պատերազմ է»,- նշել է Լուկաշենկոն և ափսոսանք հայտնել, որ աշխարհում այս հիվանդությունը բուժող պատրաստի դեղատոմսեր այդպես էլ չհայտնվեցին։

«Միասին մենք հաղթահարեցինք՝ չնայած քննադատությանը և չկամներին, որոնք միշտ շատ են եղել, կան ու կլինեն»,- նշել է նախագահը և հավելել, որ բոլոր պետություններն էլ այժմ այս հիվանդությունն են օգտագործում «բարձր երևալու» և մյուսներին ցածրացնելու համար։

Հիշեցնենք, որ Բելառուսում կորոնավիրուսի համավարակի հետևանքով կարանտինային ռեժիմ չի սահմանվել․ 9․5 միլիոն բնակչություն ունեցող երկրում վարակակիրների թիվը գերազանցել է 68 հազարը։ Համավարակի պայմաններում երկրում զանգվածային միջոցառումներ են անցկացվում, այժմ նախագահական ընտրությունների համար քարոզարշավներ են տեղի ունենում։

Դեռևս հուլիսի սկզբին Լուկաշենկոն հայտարարել էր, որ երկիրը հաղթահարել է կորոնավիրուսային վարակը, և որ COVID-19-ի դեմ պայքարի ժամանակ հանրապետությունը «քաղաքական ողջախոհություն և ժողովրդական իմաստություն» է ցուցաբերել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ