Գլխավոր էջ Գլխավոր ԱՆ-ին փոխանցվել է 24 թթվածնային սարք և 2000 քթային խողովակ

ԱՆ-ին փոխանցվել է 24 թթվածնային սարք և 2000 քթային խողովակ

1437
0

Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոնում կազմակերպված հանդիպման ժամանակ առողջապահության նախարարությանն է փոխանցվել 24 թթվածնային սարք և 2000 քթային խողովակ։ Կորոնավիրուսի պայքարի դեմ ուղղված անհարժեշտ սարքավորումները կտրամադրվեն COVID-19 բուժմամբ զբաղվող բժշկական կենտրոններին։ Այսպիսով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Մ Թրեյսին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Լիվ Էլին Ինդրեյթենը քննարկել են  համատեղ ծրագեր և վերահաստատել համագործակցությունը կորոնավիրուսի դեմ տարվող պայքարի շուրջ։ Առողջապահության նախարարի տեղակալը կարևորել է փոխհամագործակցությունը COVID-19-ի դեմ պայքարում, ըստ նրա, դա կօգնի հասնել ցանկալի արդյուքի։

«Շնորհակալ ենք մեր գործընկերերին համաճարակի ժամանակ ցուցաբերվող աջակցության համար` ոչ միայն բժշկական սարքավորումների տրամադրման առումով, այլև տեխնիկական հարցերով մասնագիտական աջակցության համար, ինչը ի սպաս է դրվում կորոնավիրուսային հիվանդության համաճարակին արդյունավետ հակազդելու հարցում», — ասել է փոխնախարարը:

ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ  կապերի վարչությունից հայտնում են, որ ԱՄՆ ՄԶԳ համատեղ ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ն արդեն իսկ գնել և առողջապահության նախարարության է տրամադրել COVID-19 համավարակի ախտորոշման 10.000 թեստ։  Հանդիպման մասնակիցները նշել են, որ առողջապահության համակարգին օժանդակությունը լինելու է շարունակական։ Բացի բժշկական սարքավորումների և պարագաների տրամադրումից, համագործակցություն է իրականցվում բուժաշխատողների վերապատրաստումների,  հանրային իրազեկման աշխատանքների ոլորտում։

Աննա Ավետիսյան

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ