Գլխավոր էջ Գլխավոր Ո՞ր ալկոհոլային խմիչքն է թեթևացնում COVID-19-ի ընթացքը

Ո՞ր ալկոհոլային խմիչքն է թեթևացնում COVID-19-ի ընթացքը

513
0

Գինին պարունակում Է ռեսվերատրոլ հակաօքսիդիչ, որը կարող Է թեթեւացնել COVID-19-ի ընթացքը: Այդ մասին, գրում Է «Իզվեստրիա»-ն՝ վկայակոչելով հետազոտությունը: Նշվում Է, որ կորոնավիրուսը խախտում Է ACE2 սպիտակուցի աշխատանքը, որն առկա Է թոքերի, սրտի, երիկամների, ուղեղի հյուսվածքներում եւ անհրաժեշտ Է կենսագործունեության համար: Ռեսվերատրոլը մեծացնում Է ACE2-ի կուտակումը եւ դրանով իսկ նվազեցնում սուր շնչառական դիստրես-ախտանիշի (ՍՇԴԱ) ծանրությունը, որն ուղեկցում Է COVID-19-ին:

Բացի այդ, հակաօքսիդիչը կարող Է ճնշել իմունային համակարգի բջիջներին՝ ցիտոկինների քանակության կրճատման հաշվին: Քանի որ ՍՇԴԱ-ի պատճառն այդ թվում չափազանց մեծ իմունային պատասխանն Է, ռեսվերատրոլը կարող Է լրացուցիչ դրական ազդեցություն ցուցաբերել այդ բարդության ժամանակ: Ինչպես նշում Է հրատարակությունը, ռեսվերատրոլ Է պարունակում ոչ միայն գինին, այլեւ խաղողը, հապալասը եւ գետնընկույզը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ