Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Թուրքիայի մեջլիսի 9 պատգամավոր և աշխատակազմի 35 աշխատակից վարակված են կորոնավիրուսով

Թուրքիայի մեջլիսի 9 պատգամավոր և աշխատակազմի 35 աշխատակից վարակված են կորոնավիրուսով

728
0

Թուրքիայի ազգային մեծ ժողովի (մեջլիս) նախագահ Մուսթաֆա Շենթոփը տվյալներ է ներկայացրել մեջլիսի պատգամավորների ու աշխատակազմի շրջանում կորոնավիրուսի վարակով պայմանավորված վիճակի մասին։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Շենթոփը տեղեկացրել է, որ այս պահին կորոնավիրուսից բուժվում են 9 պատգամավորներ, որոնցից 4-ը հոսպիտալացված են, մյուս 5-ը բուժումը շարունակում են տանը։ Թուրք բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է նաև, որ ներկայում վարակից բուժում են ստանում նաև խորհրդարանի աշխատակազմի 35 աշխատակից, որոնցից մեկն է հոսպիտալացված, մյուսներն ապաքինվում են տանը։

Շենթոփի խոսքով մեջլիսի պատգամավորներն ու աշխատակիցները, ինչպես նաև նրանց ընտանիքները կանոնավոր թեստավորվում են։ Խորհրդարանի հիվանդանոցում օրական միջին հաշվարկով 500 թեստ է արվում։

Նշենք, որ վերջին 3 օրերին Թուրքիայում կրկին կորոնավիրուսի դեպքերի աստիճանական աճ է գրանցվում։ Եթե վերջին մի քանի շաբաթում օրական դեպքերի քանակը նվազել էր 1000-ից, ապա օգոստոսի 5-ին արդեն գրանցվել է 1178 նոր դեպք։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ