Գլխավոր էջ Գլխավոր Կա՞ թե չկա շահերի բախում․ նորից Թորոսյանի մասին

Կա՞ թե չկա շահերի բախում․ նորից Թորոսյանի մասին

2349
0

Երեկ՝ օգոստոսի 5-ին, մամուլում հայտնվեց տեղեկատվություն, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով վարույթ է հարուցել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ։ Խնդիրը «Միբս» ախտորոշիչ կենտրոնն է, որի գործում է նախարարի կնոջ ղեկավարությամբ։

Նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ևս անդրադարձել է թեմային՝ գրելով․«Այստեղ շահերի իրական բախում չենք տեսնում, քանի որ նա կամ նրա ընտանիքի անդամները տվյալ ՍՊԸ-ի մասնակից չեն հանդիսանում, ինչպես նաև որևէ այլ գույքային բարելավում չեն ստացել նախարարության հետ կնքված պայմանագրերի շնորհիվ: Շահերի բախումը թվացյալ է»։ Թերևս, կարելի է հավատալ խոսնակին, եթե չլինեն այլ ապացույցներ։

Նկարում, «Միբս» կենտրոնի ղեկավար, Արսեն Թորոսյանի կնոջ աշխատավարձն, որը տարեկան ավելացել է երեք միլիոն դրամով, իսկ ամսական՝ 250 հազար դրամով։ Ըստ էության, մեկ հոգու աշխատավարձը բարձրացել է մեկ ընտանիքի ամսական եկամուտի չափով։ Եվ արդյոք սա ֆինանսական բարելավվում չէ։

Ըստ Արսեն Թորոսյանի կնոջ հայտարարագրի, գնել է 2015 թվականի արտադրության Mercedes Benz մականիշի ավտոմենքենա, որը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի չէ որ կարող է իրեն թույլ տալ։

Փաստացի, նախարարի թե գույքային, թե ֆինանսական վիճակը ակնհայտ բարելավվել է։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ