Գլխավոր էջ Medmedia TV Բժշկական սխա՞լ, թե՞ պացիենտի «կապրիզ »․ ի՞նչ գումարների մասին է խոսքը

Բժշկական սխա՞լ, թե՞ պացիենտի «կապրիզ »․ ի՞նչ գումարների մասին է խոսքը

1617
0

Քիչ չեն խնդիրները, երբ մարդիկ առողջապահական համակարգում բախվում են բազմաթիվ խնդիրների։ Սխալ բուժումներ, գումարների վատնում և սպասվածի հակառակ արդյունք։

Medmedia.am-ի խմբագրություն է դիմել քաղաքացի Մանյա Գասպարյանը, ով տեղեկացրեց, թե  4 տարի առաջ դիմել է Նիկողայոս Կոմուրյան օրթոդենտին, սակայն երկարատև բուժումներից հետո չի ստացել սպասված արդյունքը, ավելին, առաջացել են ավելի խորքային խնդիրներ․

« Ունեի վիզուալ ատամների ծռություն, բժիշկը խոստացավ, որ  1-2 տարում ավարտին կհասցնի բուժումը։  2․5 տարի անց, երբ բուժումը ավարտեց, ես հարցրեցի ամբողջը ավարտվա՞ծ է, նա ինչ որ պարամետրեր էր խոստացել ինձ, որոնք կապված են ատամների հեռավորության հետ։ Նա ասաց, թե օրթոդենտիան ճշտգրիտ գիտություն չէ ու ինքը արել է մաքսիմալը, որպեսզի ինձ գոհացնի։ Բաժանվեցինք խաղաղ։ Մոտ մեկ տարի հետո ցավ առաջացավ քունք-ստործնոտային հոդի հատվածում, դիմեցի այլ օրթոդենտի, կատե արեցին և պարզվեց, որ կցվածքը սխալ է։ Զարմացած էի, որ նման բուժումից հետո փաստի առաջ կկանգնեմ։ Խնդրեցի, որպեսզի բժիշկը  հիվանդության պատմությունը տրամադրի և զարմացա, քանի որ բանավոր մերժում ստացա։ Անձնական տվյալների պաշտպանության կենտրոն դիմեցի և օգնեցին։ Հետո գրավոր ստացա պահանջածս։ Պատասխանում նշված էր, որ բուժումը կիսատ է։ Ես գումարս ետ պահանջեցի, բայց ասաց, որ մի մասը չի կարող ետ վերադարձնել, քանի որ նյութեր է օգտագործել»,-պատմեց նա։

Մեր զրուցակիցը նշեց, որ այժմ, երբ ավելի խորքային խնդիրներ են առաջացել, ինքը ստիպված է այլ մասնագետի մոտ բուժում անցնել։

«Նոր բուժումս կպահանջի մոտ 1 մլն դրամ։ Իմ վստահությունը բժշկի նկատմամբ սպառվել է ու չեմ  ցանկանում, թեկուզ անվճար բուժումը շարունակեմ այդ բժշկի մոտ։ Առաջացել է քունք-ստործնոտային հոդի բորբոքում և դիսֆունկցիա, դա սխալ օրթոդենտիկ բուժման հետ է կապված։ Կարծում եմ, որ դատարան դիմելով հաջողությունների չեմ հասնի, քանի որ փաստաբանն էլ է ինձ ասել, թե նման դեպքեր եղել են, բայց հայցվորները արդյունքի չեն հասել»։

Medmedia.am-ը կապ հաստատեց նաև բժշկի հետ, ով բուժել էր Մանյա Գասպարյանին։

Նա դեպքի առնչությամբ հետևյալ պատասխանն ուղարկեց մեզ․

«Ի պատասխան ձեր հարցման կարող եմ ասել հետևյալը։ Մանյա Գասպարյանը մի քանի տարի առաջ օրթոդոնտիկ բուժում է ստացել ինձ մոտ ,որը ընդհատել է սեփական նախաձեռնությամբ և բանկային փոխանցումով լրիվ ետ ստացել իր վճարած գումարը(Արդշինբանկը տրամադրել է փաստաթուղթ) Այնուհետև նա օգտագործելով տարբեր հարթակներ,փորձեր է կատարում վարկաբեկել իմ տարիներով վաստակած աշխատանքային հեղինակությունը , չխորշելով նաև զրպարտանքից։ Կարծում եմ և հույսով, որ արդարությունը իր ճանապարհը կհարթի։ Շնորհակալ եմ ինձ խոսք տրամադրելու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ