Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Իսրայելցի զինվորականները կորոնավիրուսների դեմ պայքարի նպատակային խումբ են ստեղծում

Իսրայելցի զինվորականները կորոնավիրուսների դեմ պայքարի նպատակային խումբ են ստեղծում

787
0

Իսրայելցի զինվորականները կորոնավիրուսների դեմ պայքարի նպատակային խումբ են ստեղծում, ինչն ուղղված է երկրում վարակի տարածման դադարեցմանը, հայտնում է AP-ը:

Նոր օպերատիվ խումբը կսկսի գործել հաջորդ շաբաթ եւ կմիավորի տարբեր մարմիններ: Բրիգադային գեներալի կողմից ղեկավարվող ստորաբաժանումը կկառավարի նմուշառման կենտրոնը, կարանտինային կենտրոնը, վերականգնողական հյուրանոցները, գնահատման հաստատությունը եւ համաճարակաբանական հետազոտությունների կենտրոնը:

Պաշտպանության նախարարությունը երկար ժամանակ հանդես էր գալիս հօգուտ ռազմական ենթակառուցվածքների եւ ռեսուրսների լայնածավալ օգտագործման՝ վիրուսի տարածման դեմ պայքարի համար, բայց մինչ այժմ մերժվում էր՝ միջկառավարական վեճերի պատճառով։

Զինվորականները հայտարարել են, որ հիմնական նպատակներից մեկը թեսթերին եւ համաճարակաբանական հետազոտություններին սպասելու ժամանակը զգալիորեն կրճատելն է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ