Գլխավոր էջ Նորություններ Moderna Inc-ը նշել է կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի գինը

Moderna Inc-ը նշել է կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութի գինը

593
0

Moderna Inc ընկերությունը նշել է կորոնավիրուսի դեմ պոտենցիալ պատվաստանյութի գինը: Ոչ մեծ քանակությամբ մատակարարման մասին համաձայնագիր կնքելու դեպքում գինը կկազմի 32-37 դոլար դեղաչափի համար:

«Մենք պատասխանատվություն կկրենք գնի համար՝ այն զգալիորեն նվազեցնելով պանդեմիայի ժամանակ»,-ասել է ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելը՝ հավելելով, որ մեծ քանակությամբ մատակարարման մասին համաձայնագրի դեպքում պատվաստանյութը կվաճառվի ավելի ցածր գնով:

Անցած ամիս ԱՄՆ կառավարությունը համաձայնագիր է կնքել փորձարարկական պատվաստանյութ մատակարարելու համար, որը մշակել է Pfizer-ը եւ նրա գործընկեր BioNTech SE-ը, որոնք ապահովում են պատվաստանյութի բավարար քանակություն 50 մլն ամերիկացու համար. մեկ մարդու համար գինը կազմում է գրեթե 40 դոլար: Moderna Inc-ի երկդեղաչափ պատվաստանյութի սխեման կարժենա 64-74 դոլար մեկ մարդու համար:

Moderna Inc-ն ԱՄՆ կառավարությունից գրեթե 1 մլրդ դոլար է ստացել պատաստանյութի արագացված մշակման համար: Ընկերությունը համաձայնագիր չի կնքել ԱՄՆ կառավարության հետ:

Չորեքշաբթի ընկերությունը հայտարարել է, որ մի քանի երկրների հետ մատակարարման շուրջ բանակցություններ է վարում: Ընկերությունը հավելել է, որ դեպոզիտների տեսքով արդեն մոտ 400 մլն դոլար է ստացել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ