Գլխավոր էջ Գլխավոր Արսեն Թորոսյանը նոր փոփոխություննե՞ր է նախաձեռնել

Արսեն Թորոսյանը նոր փոփոխություննե՞ր է նախաձեռնել

2637
0
Օրերս մամուլում տեղեկատվություն հայտնվեց, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատրաստվում է պաշտոնանկ անել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցին։ Ըստ շրջանառվող լուրերի՝ ներկայիս տնօրենին փոխարինելու է «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի ծրագրերի խորհրդատու Հովհաննես Մադոյանը, ով նաև, ըստ տեղեկությունների, Արսեն Թորոսյանի մտերիմ շրջանակներից է։ Իսկ «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի անունը շրջանառվում է, որպես Սորոսի հիմնադրամից ֆինանսավորում ստացող կառույց, որտեղ աշխատել է նաև Արսեն Թորոսյանը։
ՀՀ Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը մեզ հայտնեց, որ պաշտոնանկության և նոր նշանակաման մասին տեղեկությունը չեն մեկնաբանում։ Կապ հասատաեցինք նաև Հովհաննես Մադոյանի հետ, վերջինս նախ մեզ ուղորդեց՝ ճշել նախարությունից, ապա, իմանալով, նախարարությանից մեր ստացած պատասխանը, հայտնեց, որ ինքը ևս չի մեկանբանում։
Հաշվի առնելով Արսեն Թորոսյանի կանխակալ վերաբերմունքը մի շարք բժշկական հաստատությունների և նրանց տնօրենների վերաբերյալ, թերևս բացառված չէ, որ որշումն արդեն իսկ կայացվել է։ Հատկանշական է, որ կողմերը չհերքեցին տեղեկատվույունը։ Ցավոք, չկարողացանք կապ հաստատել «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի հետ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ