Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ճապոնացի գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է կանխատեսել COVID-19-ի ծանր զարգացումը

Ճապոնացի գիտնականները պարզել են, թե ինչպես կարելի է կանխատեսել COVID-19-ի ծանր զարգացումը

803
0

Ճապոնացի գիտնականները պնդում են, որ իրենք պարզել են, թե ինչպես են մեզի անալիզից կարելի պարզել` արդյոք կորոնավիրուսը COVID-19-ի ծանր ձեւի կհանգեցնի, թե ոչ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով NHK հեռուստաալիքը:

Ճապոնիայի միջազգային բժշկական հետազոտությունների ազգային կենտրոնի աշխատակիցներն ուսումնասիրել են մեզի մեջ երիկամների վնասվածքի մարկերների` L-FABP սպիտակուցների կոնցենտրացիայի եւ մեղմ ընթացքով COVID-19-ով հիվանդների ախտանիշների փոփոխության միջեւ կապը:

41 մարդու թեստավորում արդյունքում գիտնականները պարզել են, որ մեզի մեջ L-FABP սպիտակուցի բարձր կոնցենտրացիայով 13 հիվանդից 8-ը մեկ շաբաթվա ընթացքում իրենց ավելի վատ են զգացել, իսկ նրանցից երկուսին անհրաժեշտ է եղել միացնել արհեստական օդափոխության սարքին:

Միեւնույն ժամանակ, ախտանիշների վատթարացում չի նկատվել մեզի մեջ L-FABP-ի` նորմը չգերազանցող կոնցենտրացիայով 28 մարդու մոտ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ