Գլխավոր էջ Գլխավոր Լեյշմանիոզով հիվանդացած փոքրիկ Էլմիրան արդեն առողջ է

Լեյշմանիոզով հիվանդացած փոքրիկ Էլմիրան արդեն առողջ է

764
0

ԼՂՀ-ից փոքրիկ Էլմիրան բարեհաջող ստացավ լեյշմանիոզի դեմ բուժումը և օրեր առաջ դուրս գրվեց։ Ծնողների խոսքով նա լիովին ապաքինված է և շնորհակալ բժշկական անձնակազմին պրոֆեսիոնալ և բարեհամբույր վերաբերմունքի համար։ Էլմիրան կշարունակի պարբերաբար այցելել մեզ, ընդհանուր հետազոտությունների և առողջական վիճակի հետագա գնահատման համար։

Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բժիշկներն ունեն տասնյակ տարիների փորձ ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների շրջանում լեյշմանիոզի ախտորոշման և բուժման համար:

Նշենք, որ լեյշմանիոզ հիվանդությունը տարածված է տաք կլիմայական պայմաններ ունեցող երկրներում, այդ թվում նաև՝ Հայաստանում և հարևան երկրների սահմանամերձ տարածքներում։ Լեյշմանիոզների հարուցիչները մակաբույծներ են, իսկ վարակի աղբյուրը հիմնականում հիվանդ շները։

Լեյշմանիոզների փոխանցողներ են Phlebotomus ցեղին պատկանող մլակները, որոնք հիմնականում ձվադրում են օրգանական նյութերով հարուստ վայրերում` աղբավայր, աղբամաններ։ Հիվանդությունը ունի երեք ձև` ընդերային, մաշկային, մաշկալորձաթաղանթային։

Նկատի ունենալով, որ լեյշմանիոզի ախտանշանները յուրահատուկ չեն, երեխաների մոտ անկանոն ջերմության դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի, որպեսզի ժամանակին ախտորոշվի կամ հերքվի հիվանդությունը և հիվանդը ստանա համապատասխան բուժում:

Հիվանդությունից խուսափելու համար անհրաժեշտ է պաշտպանվել մլակների խայթոցից` ցանցով ցանցապատել բնակարանների դռներն ու պատուհանները, մարմնի բաց մասերը ծածկել հագուստով կամ մաշկը մշակել հատուկ վանող նյութերով, պարբերաբար և ժամանակին հեռացնել կենցաղային թափոնները՝ կանխելով աղբակույտերի առաջացումը, պայքարել թափառող կենդանիների հատկապես շների դեմ։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ