Գլխավոր էջ Medmedia TV Երևանը ամենափոշոտ քաղաքներից է ․ Մարության

Երևանը ամենափոշոտ քաղաքներից է ․ Մարության

672
0

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գնահատականներով՝ ոչ մի ծառ հենց այնպես չի կտրվում։ Նա տեղեկացրեց, որ ամեն տարի հաշվառվում են այն ծառերը, որոնք փոխարինման ենթակա են․

« Օրինակ՝ այս տարի հաշվառվել է մոտ 500 ծառ, որոնց կենսունակության ժամկետը լրանում է և այսպես, թե այնպես այս ծառերը այլևս չեն կարող ապրել։ Ես հավաստիացնում եմ, որ դրանք փոխարինվում են այլ, ավելի լավ ծառերով»,-նշեց նա։

Հայկ Մարությանը նշեց, որ իր համար միևնույնն է, թե այս կամ այն շինությունը ում է պատկանում , եթե անօրինական է ու դրա պատճառով ծառեր են հատվելու, ինքը պայքարելու է․

« Ինձ չի հետաքրքրում ՀՀԿ-ին, ՔՊ-ին կամ ԲՀԿ-ին է պատկանում շինությունը , թե՞ ոչ, օրենքը բոլորի համար է։»։

Քաղաքապետը  նշեց, որ մեր քաղաքը աղտոտված է ու շատ հեռու է նորմայից։

« Օդի աղտոտմանը նպաստել է մեքենաների, ավտոբուսների, բեռնատարների շահագործումը, այս ամենը միանշանակ ունի էկոլոգիական խնդիր ու վտանգավոր է մարդկանց առողջության համար։ Ես օրենքի սահմանում մաքսիմալը քաղելու եմ մեր քաղաքի համար։ Երևանը դարձել է ամենափոշոտ քաղաքներից մեկը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ