Գլխավոր էջ Medmedia TV «Հակածխախոտային պայքարում մենք կրկնում ենք այլ երկրների սխալները». Գևորգ Գրիգորյան (տեսանյութ)

«Հակածխախոտային պայքարում մենք կրկնում ենք այլ երկրների սխալները». Գևորգ Գրիգորյան (տեսանյութ)

1461
0

Հակածխախոտային պայքարի ցակակացած մեթոդ պետք է լինի վերահսկելի, ազդեցիկ և մինիմալ վնաս հասցնի պետությանը՝ թե տնտեսության, թե մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է «Հայկական առողջապահական ազգային խորհրդի» նախագահ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը:

Նրա խոսքով  այն, ինչ արվում է ՀՀ-ում հակածխախոտային պայքարի շրջանակներում, մեղմ ասած ուրիշ երկրների սխալների կրկնությունն է:

« Միջազգային փորձը ցույց է տալիս, որ արգելքի և սպառնալիքի լեզվով տարվող ցանկացած ռազավարություն վերջիվերջո ձախողվում է»:

Գևորգ Գրիգորյանի խոսքով  հակածխախոտային պայքարում պետք է ոչ թե մաքսիմալ անհանգստություն ստեղծել ծխողների համար, այլ անել այնպես, որ նախ նոր սերունդը չսկսի ծխել, ապա ծխող մարդիկ անցնեն փոխարինիչների:

« Չծխող բնակչություն ունենալու համար անհրաժեշտ է առաջին հերթին բուժում: Մենք գործ ունենք մի երևույթի հետ, որն իրենից ներկայացնում է ոչ միայն օրգանական կախվածություն, այլ նաև սովորույթային կախվածություն, վերջինիս բուժումը պետք տարվի հոգեբանկան տեսանկյունից»,- ասել է առողջապահության կազմակերպիչը:

Մանրամասն տեսանյութում:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ