Գլխավոր էջ Նորություններ Վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում ԲԿ տեղափոխված 3 ամսական փոքրիկը 10 օր...

Վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում ԲԿ տեղափոխված 3 ամսական փոքրիկը 10 օր անց գիտակցության է եկել

533
0

Աշտարակի խճուղում հուլիսի 23-ին երիտասարդ ընտանիքի ողբերգական վթարից տուժած` ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված երեք ամսական փոքրիկի մոտ դրական տեղաշարժ կա: Այս մասին տեղեկացրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

«Տասը օր անց փոքրիկը գիտակցության է եկել, սկսել է ինքնուրույն շնչել, շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության ներքո:

Հիշեցնեմ, փոքրիկի մայրը վթարի հետևանքով մահացել էր, հայրն էլ ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է «Արմենիա» բժշկական կենտրոնում»,- գրել է նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ