Գլխավոր էջ Նորություններ Շիրակի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք

Շիրակի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք

537
0

Օգոստոսի 1-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 31 բնակիչ է բուժվում։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։

Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 7745 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 31-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 6391 նմուշառման հետազոտություն, հուլիսի 31-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք։

Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 625 քաղաքացի, նրանցից 174-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Կորոնավիրուսից առողջացել և Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 466 բնակիչ։
50 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 35 դեպք:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ