Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Համավարակի հետևանքները զգացվելու են տասնամյակներ շարունակ. ԱՀԿ

Համավարակի հետևանքները զգացվելու են տասնամյակներ շարունակ. ԱՀԿ

566
0

Համավարակի հետեւանքները զգացվելու են տասնամյակներ շարունակ: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

«Համավարակը առողջապահության ոլորտի ճգնաժամ է, որը պատահում է հարյուրամյակը մեկ, եւ դրա հետեւանքները զգացվելու են տասնամյակներ շարունակ»,- ասել է նա:

«Ինտերֆաքսը» հայտնում է, որ կես տարի առաջ ԱՀԿ-ն կորոնավիրուսային ինֆեկցիայի համավարակով պայմանավորված հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իկրավիճակ էր հայտարարել: Այդ պահին Չինաստանի սահմաններից դուրս գրանցված էր կորոնավիրուսի 100 դեպքից պակաս եւ մահվան ոչ մի դեպք:

Այս պահին, ըստ Worldometers-ի տեղեկությունների, աշխարհում գրանցված է կորոնավիրուսով վարակման արդեն 17 794 549 դեպք եւ դրա հետեւանքով մահվան 683 798 դեպք:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ