Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Մեքսիկայի նախագահը հայտնել է, որ դիմակ կդնի միայն այն ժամանակ, երբ երկիրը...

Մեքսիկայի նախագահը հայտնել է, որ դիմակ կդնի միայն այն ժամանակ, երբ երկիրը կոռուպցիան հաղթահարի

521
0

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հայտարարել է, որ դիմակ կդնի միայն այն ժամանակ, երբ երկիրը կոռուպցիան արմատախիլ անի, հայտնում է The Guardian-ը:

«Գիտե՞ք՝ երբ եմ պատրաստվում դիմակ դնել: Երբ կոռուպցիա չի լինի: Այդ ժամանակ ես դիմակ կդնեմ եւ կդադարեմ խոսել»,- լրագրողներին ասել է Մեքսիկայի նախագահը:

«Եկեք գործարք կնքենք: Այնպես որ՝ եկեք շտապենք եւ կոռուպցիային վերջ տանք, որ ես դիմակ դնեմ եւ դադարեմ խոսել»,- հավելել է նա:

Պարբերականը նշում է, որ իր գործընկերների՝ Բրազիլիայի եւ ԱՄՆ նախագահների նման Լոպես Օբրադորը չափազանց թերահավատորեն է վերաբերվում կորոնավիրուսային համավարակի շրջանում դիմակներ կրելուն:

Նա երբեք չի խրախուսել դիմակների կրումը եւ պաշտպանական այս միջոցը կրել է միայն այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ էր անել հանրությանը ներկայանալիս, օդային ուղեւորությունների ժամանակ:

Նշվում է, որ նախագահի այս հայտարարությունը որոշ մեքսիկացիներ ընկալել են որպես ակնարկ, որ նա երբեք դիմակ չի կրի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ