Գլխավոր էջ Նորություններ Վեյփինգը կարող է հանգեցնել սրտի խնդիրների․ հետազոտություն

Վեյփինգը կարող է հանգեցնել սրտի խնդիրների․ հետազոտություն

134
0

Վեյփեր օգտագործող դեռահասները հետագայում ավելի հաճախ կսկսեն ծխել սովորական ծխախոտ։ Նրանց մոտ կբարձրանա նաեւ սրտի խնդիրների առաջացման ռիսկը, ասվում է European Journal of Preventive Cardiology պարբերականում հրապարակված հետազոտության մեջ։

escardio.org-ի հաղորդմամբ՝ հետազոտությունները ցույց են տվել, որ երիտասարդների շրջանում էլեկտրոնային ծխախոտի օգտագործման ցուցանիշներին աճել են․ 2013 թվականին գրանցված 5 տոկոսը 2018-ին հասել է 25-ի։ Չափահասների շուրջ 5 տոկոսն օգտագործում է էլեկտրոնային ծխախոտ։ Պրոֆիլակտիկ կարդիոլոգիայի եվրոպական ասոցիացիայի հրապարակած փաստաթղթում նշված է, որ վեյփ ծխելը կարող է հետեւանքներ թողնել սրտանոթային համակարգի վրա։

Հետազոտությունը ցույց է տվել, որ էլեկտրոնային ծխախոտը բարձրացնում է զարկերակային ճնշումն ու սրտի կրճատումների հաճախականությունը, մեծացնում է զարկերակների կոշտությունը, դարձնում դրանք պակաս էլաստիկ, խոչընդոտում է նոր արյունատար անոթների գործառնությանը՝ վնասելով դրանց լորձաթաղանթը։ Այդ հետեւանքներից յուրաքանչյուրը կարելի է անվանել թրոմբոզների եւ զարկերակների ներսում ճարպերի կուտակումների ձեւավորման ռիսկի գործոն, ինչը կարող է հանգեցնել հետագայում սրտի կաթվածի։

Անցած տարի հրապարակված հետազոտությունում եւս նշված է էլեկտրոնային ծխախոտի եւ սրտի կաթվածի միջեւ կապը։ Մյուս հետազոտությունները նույնպես ցույց են տվել, որ վեյփինգի բացասական ազդեցությունը թոքերի առողջության, ինչպես նաեւ հղիության ընթացքում պտղի առողջության վրա։ Կան հետազոտության նախնական տվյալներ, համաձայն որոնց՝ վեյփինգը նաեւ բարձրացնում է քաղցկեղի առաջացման ռիսկը։

Թողեք մեկնաբանություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ