Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կարանտինից հրաժարված Շվեդիայում COVID-19-ի դեպքերի թիվը նվազում է՝ ի տարբերություն եվրոպական այլ...

Կարանտինից հրաժարված Շվեդիայում COVID-19-ի դեպքերի թիվը նվազում է՝ ի տարբերություն եվրոպական այլ երկրների

642
0

Եվրոպայում նոր կորոնավիրուսի հնարավոր երկրորդ ալիքի առիթով մտավախությունների ֆոնին Շվեդիայում, որը հրաժարվել էր կարանտինի խիստ սահմանափակումներից, հունիսի սկզբից նկատվում է վիրուսի նոր դեպքերի նվազում։

Այսպես, Շվեդիայում 100 000 մարդու հաշվով նոր դեպքերը վերջին 14 օրվա ընթացքում կրճատվել են 54 տոկոսով՝ ի տարբերություն դրան նախորդող երկու շաբաթների ցուցանիշների, գրում է Newsweek-ը։

Մինչդեռ նույն ժամանակահատվածում հաղորդվել է հիվանդության նոր դեպքերի թվի զգալի աճի մասին Եվրոպայի այլ երկրներում, այդ թվում՝ Իսպանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում եւ Նիդերլանդներում, որտեղ վերջին ամսվա ընթացքում գրանցվել է 40-200 տոկոս աճ։

Շվեդիայում օրական կորոնավիրուսի նոր դեպքերի միջին ցուցանիշը նվազել է՝ սկսած հունիսի 29-ից։ Հիվանդության դեպքերի թիվը հիմնականում նվազել է հունիսի 24-ից, երբ գրանցվել էր վարակման 1803 նոր դեպք, ինչն ամենաբարձր ցուցանիշն էր համաճարակի բռնկման առաջին օրվանից սկսած։

Կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի օրական միջին ցուցանիշը նույնպես նվազել է՝ սկսած ապրիլի 15-ից, երբ երկրում հայտարարվել էր մեկ օրվա ընթացքում ռեկորդային թվով 115 մահ։

Այդուհանդերձ, սկանդինավյան այդ ժողովուրդը զբաղեցնում է ութերորդ հորիզոնականը 100 000 մարդու հաշվով COVID-19-ի հետեւանքով մահերի առավելագույն թվով․ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ այն գերազանցում է ԱՄՆ-ին եւ Բրազիլիային։

Անցած շաբաթ Շվեդիայի գլխավոր համաճարակաբան Անդերս Թեգնելը հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ երկրի ռազմավարությունը բավականին հաջողված էր։ «Այժմ մենք գրանցում ենք նոր դեպքերի թվի անկում, մեզ մոտ աշխատում է շուրջօրյա բուժօգնությունը, կան անվճար մահճակալներ, եւ հիվանդանոցներում երբեք շատ մարդ չի լինում»։

Հարցին, թե կարո՞ղ էր արդյոք կարանտինն ազդել համաճարակի հետեւանքների վրա, Թենգելը պատասխանել է․ «Դա կարող էր նշանակություն ունենալ, մենք չգիտենք․․․»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ