Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ջոնսոնը հայտարարել է, որ կարանտինային մեղմացումների նոր փուլը չեղարկվում է

Ջոնսոնը հայտարարել է, որ կարանտինային մեղմացումների նոր փուլը չեղարկվում է

590
0

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է կարանտինի նոր փուլի մեղմացումների չեղարկման մասին: Դրանք կապված են Անգլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճի հետ: Այս մասին հայտնում է BBC-ն:

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Ջոնսոնը հայտարարել է, որ COVID-19-ի դեմ պայքարը բոլոր առումներով շարունակվում է:

«Մեկ անգամ չէ, որ հայտարարել եմ՝ վիրուսը կարող է վերադառնալ, և մենք պատրաստ կլինենք վճռական միջոցներ գործի դնել»,- ընդգծել է Ջոնսոնը:

Երկրի վարչապետը նաև տեղեկացրել է, որ կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ առաջին անգամ այնտեղ գրանցվել է մայիսին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ