Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում ԱՄՆ կառավարությունը կվճարի 2,1 մլրդ դոլար Sanofi SA-ին ու GlaxoSmithKline Plc-ին COVID-19-ի...

ԱՄՆ կառավարությունը կվճարի 2,1 մլրդ դոլար Sanofi SA-ին ու GlaxoSmithKline Plc-ին COVID-19-ի դեմ պատվաստանյութի համար

599
0

ԱՄՆ կառավարությունը կվճարի 2,1 մլրդ դոլար Sanofi SA ու GlaxoSmithKline Plc ընկերություններին COVID-19-ի դեմ պատվաստանյութի համար, հաղորդում է Reuters-ը։

Այդ վճարումն ամենախոշորն է Սպիտակ տան բոլոր նախաձեռնություններից, որոնք ուղղված են COVID-19-ի դեմ պայքարում պատվաստանյութերի եւ բուժման մեթոդների հասանելիության մեծացմանը։

Sanofi-GSK գործարքը նախատեսված է 100 միլիոն չափաբաժնի համար՝ յուրաքանչուրին երկուական բաժին, եւ կառավարությանը հնարավորություն է տալիս ձեռքբերել լրացուցիչ 500 միլիոն չափաբաժին նշված գնով։ Sanofi SA-ն եւ GSK-ը նախատեսում են սկսել պատվաստանյութի կլինիկական փորձարկումներն արդեն սեպտեմբերին։

Sanofi-ի գործադիր տնօրեն Կլեմենտ Լեւինը հայտարարել է, որ ընկերությունը դեռեւս չի պայմանավորվել կառավարության հետ լրացուցիչ չափաբաժինների գնի շուրջ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ