Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս առանց դեղորայքի ազատվել փորկապությունից

Ինչպե՞ս առանց դեղորայքի ազատվել փորկապությունից

693
0

Փորկապությունը բավական տարածված խնդիր է, որը սովորաբար ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ մարդու աղիները չեն կարողանում ինչպես հարկն է կատարել իրենց գործառույթներն ու սննդի մարսման գործընթացը խանգարվում է։ Նման դեպքերում մարդիկ սովորաբար լուծողական ազդեցությամբ օժտված դեղորայք են ընդունում, սակայն բժիշկ-գաստրոէնտերոլոգ Վալենտինա Լուպանովան խորհուրդ է տալիս փորկապության առաջին իսկ ախտանշանի դեպքում հարստացնել սննդակարգը մեծ քանակությամբ մանրաթելեր պարունակող մթերքով, օրինակ՝ մրգերով ու բանջարեղենով։

Մասնագետի խոսքով՝ իրենց ազդեցությամբ մանրաթելերը կարող են լիովին փոխարինել աղիների դատարկմանը նպաստող դեղորայքին, սակայն միևնույն ժամանակ դրանք շատ ավելի անվնաս են։ Փորկապության բուժման այս մեթոդի հիմնական առավելությունն այն է, որ ի տարբերություն դեղորայքի մանրաթելերով հարուստ մթերքը չի առաջացնում կախվածություն։

Փորկապությունից ազատվելու համար բժիշկը խորհուրդ է տալիս սննդակարգը հարստացնել ճակնդեղով, գազարով, ցորենի թեփով, դդումով, դդմիկով, ոլոռով, լոբով ու կաղամբով։ Նշված մթերքը պարունակում է հսկայական քանակությամբ մանրաթելեր, ինչը բարելավում է աղիների աշխատանքը։ Բացի այդ, աղիների մաքրմանն է նպաստում նաև բավարար քանակությամբ ջրի գործածությունն ու ֆիզիկական ակտիվությունը, գրում է medikforum.ru կայքը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ