Գլխավոր էջ Գլխավոր Օրորելը կարող է երեխայի մահվան պատճառ դառնալ. մանկաբույժ

Օրորելը կարող է երեխայի մահվան պատճառ դառնալ. մանկաբույժ

2194
0

Տարիներ ի վեր լացող երեխային հանգստացնելու լավագույն միջոցը համարվել է նրան օրորելը: Անգամ նորածինների մահճակալներն են կրում այդ անունը օրորոց՝ անվան մեջ նպատականշելով բուն գործողությունը, որի համար և պատրաստվել են այդ նորածնային անկողինները: Սակայն պետք է նշել, որ օրորելը հանդիսանում է անգամ մահացու վտանգավոր սովորույթ՝ երեխայի համար: MedMedia.am-ը Մուրացան համալսարանական հիվանդանոցի մանկաբուժական թիվ 2 կլինիկայի ղեկավար, մանկաբույժ, բ.գ.թ Մարի Դարակչյանից հետաքրքրվել է թե՞ որն է այս՝ առաջին հայացքից անմեղ թվացող, երևույթի վտանգավորությունը: «Օրորելու ընթացքում կարող է զարգանալ այսպես կոչվող թափահարված երեխայի համախտանիշը»,-տեղեկացրեց բժշկուհին: Երևույթը Մարի Դարակչյանի խոսքով, հանդիսանում է նորածնի, կրծքի հասակի կամ նախադպրոցական տարիքի երեխայի գլխուղեղի վնասման հետևանք, որը առաջանում է երեխայի ինտնեսիվ օրորելու կամ թափահարելու հետևանք: «Համախտանիշը բնութագրվում է մեխանիկական տրավմայի արդյունքում ուղեղի բջիջների ախտահարումով, որը կարող է բերել երեխայի մշտական ինվալիդիզացիայի կամ անգամ մահվան» ,-նշեց մանկաբույժը: Անրադառնալով ախտանիշներին զրուցակից նշեց, որ նման պարագայում նկատվում է խիստ գրգռվածություն, քնկոտություն, խնդիրներ շնչառության հետ, սննդի ընդունումից հրաժարում, սրտխառնոց, փսխում, գունատություն կամ կապույտ երանգով մաշկ, ցնցումներ, լուծանք և կոմա: «Ճոճելու կամ թափահարելու հետևանքով կարող են առաջանալ մասնակի կամ ամբողջական կուրություն, զարգացման խանգարումներ, վարքագծային շեղումներ, մտավոր խանգարումներ, ցնցումներ ինչպես նաև ծանրագույն դեպքերում ուղեղային կաթված»,-ընդգծեց մասնագետը: Խոսելով կանխարգելումից, Մարի Դարակչյանը հորդորեց հիշել, որ հիմնականում կրծքի հասակի երեխաները կարող են ունենալ լացի առանձնահատկություններ, որոնք են՝ երկարատև, կայուն, չդադարող լացի էպիզոդներ, որոնք ուղեկցվում են դեմքի վրա ցավի արտահայտությամբ, սկսվելով և վերջանալով բավականին հանկարծակի և հաճախանալով երեկոյան ու գիշերային ժամերին: «Հետևաբար սա հանդիսանում է տվյալ տարիքային խմբի առանձնահատկությունը և օրորելը, երեխային ճոճելը միայն բարդացնում է իրավիճակը»,-նկատեց բժշկուհին ու հավելեց. «Եթե ծնողներից մեկը կամ երկուսը այլևս իվիճակի չեն լսել երեխայի լացը, ապա պետք է խնդրել ծնողների, բարեկամների կամ ընկերների օգնությունը, այլ ոչ թափահարել երեխային »: Ամփոփելով զրույցը, Մարի Դարակչյանը խորհուրդ տվեց կասկածի դեպքում, թե երեխայի մոտ զարգացել է վերոնշյալ համախտանիշը, շտապ դիմել բժշկի՝ համապատասխան բուժօգնություն ստանալու նպատակով:

Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ