Գլխավոր էջ Գլխավոր «Մեր երկրում բացակայում է ինստիտուցիոնալ կառավարման համակարգը»․ Գևորգ Գրիգորյան

«Մեր երկրում բացակայում է ինստիտուցիոնալ կառավարման համակարգը»․ Գևորգ Գրիգորյան

707
0

Բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանն այսօր հանդես է եկել ֆեյսբուքյան ուղիղ եթերի հեռարձկմամբ։ Նա անդրադարձել է մեր առօրյա խնդիրների ծագմանը, մասնավորապես, կորոնավիրուսի, առողջապահական համակարգի խնդիրներին, որոնց նա պարբերաբար անդրադառնում է։ Ըստ բժշկի մենք այս իրավիճակին հասել ենք, քանի որ տարբեր համակարգերի պարագլուխներն իրենց աշխատանքը կատարելու փոխարեն զբաղվում են ալյ գործունեությամբ։

« Երբ մարդկանց դերաբաշխումը փոխվում է, իրենք իրենց տեղում չեն լինում, համակարգը սկսում է փլուզվել։ Այն մարդիկ, ովքեր աշխատավարձ են ստանում մեր առողջության պահպանման, մեզ կրթելու համար և այլն, նրանք այլևս չեն կարողանում լիարժեք կատարել իրենց պարտականությունները, դա ինստիտուցիոնալ կառավարման համակարգի բացակայությունն է» ։

Ուղիղ եթերի ժամանակ բժիշկն անդրադարձավ իշխանության ներկայացուցիչների հանդեպ ժողովրդի սիրուն։ Ըստ բժշկի առողջապահության նախարարը, վարչապետը կամ մեկ այլ նախարար նախատեսված չեն սիրելու համար, նրանց հանդեպ կարելի է դրական կամ բացասական վերաբերվերմունք լինել, բայց սիրել և էմոցիաոնալ վերաբերվել պետական պաշտոնյային․ դա բժիշկը չի կարողանում հասկանալ։

« Ցանկացած ղեկավար, բժիշկ, նախարար կամ այլ ոք սխալական է, ես ինքս էլ, իմ սխալներն ունեմ, երբ որ իշխանություն ընտրելիս մարդիկ սկսում են մտածել ոչ թե սառը դատողությամբ, այլ էմոցիոնալ մոտեցմամբ այդ պարագայում տեղի է ունենում շատ մեծ սխալ։ Էմոցիոնալ մոտեցման բացասական կողմերից մեկն այն է, որ ի վերջո այդ սերը, հարգանքը վերածվելու է ատելության» ։

Առողջապահության կազմակերպիչի խոսքով մենք պետք է սառը հաշվարկով դատենք, երբ ընտրում ենք պետության ղեկավար, քանի որ սիրելի մարդուն ղեկավար ընտրելը կարող է հանգեցնել սխալ գործողություների վրա աչք փակելուն։ Նրա խոսքով ղեկավարների գործելաոճում ավելի կարևոր է ոչ թե «ուզելը», այլ «կարողանալը» ։ Բժիշկը ելույթի վերջում նշեց, որ կարևոր է, որպեզսի բոլորը կարողանան ընդունել իրենց սխալները և աշխատեն այդ սխալների վրա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ