Գլխավոր էջ Գլխավոր Վնասում է արդյո՞ք արևապաշտպան քսուքը D վիտամինի սինթեզմանը

Վնասում է արդյո՞ք արևապաշտպան քսուքը D վիտամինի սինթեզմանը

797
0
Վիտամին D-ն չափազանց կարևոր է օրգանիզմի կողմից բազմաթիվ գործառույթների իրականացման, մկանների, ատամների, ոսկորների առողջության համար։ Այն օրգանիզմում կարգավորում է կալցիումի և ֆոսֆորի յուրացումը, լավացնում իմունային համակարգը։ D վիտմինը հայտնի է նաև, որպես արևի վիտամին, քանի որ, նաև արևի միջոցով ենք ստանում այդ վիտամինը։
Ամռան ամսիների արևապաշտպան քսուքների օգտագործումը խիստ կարևոր է՝ ինչպես լողափին, այնպես էլ՝ առօրյա կյանքում։ Սակայն այդ դեպքում առաջանում է հարց՝ արդյո՞ք արևապաշտպան միջոցներ օգտագործելը չի խոչընդոտում այդքան կարևոր վիտամին D-ի սինթեզմանը և արդյո՞ք դրանից հետո չի զարգանում վիտամին D-ի անբավարարություն։ Թեմայի շուրջ MedMedia-ի թղթակիզը զրուցեց մաշկաբան Էդուարդ Ավագյանի հետ։
«Նախկինում ընդունված էր, որ մինչև կեսօր՝ արևի ճառագայթների թույլ ազդեցության ժամանակ, եթե մարդ մոտ 30 րոպե գտնվի արևի ճառագայթներ տակ, ապա օրական անհրաժեշտ վիտամին D-ի քանակը սինթեզվում է»,-նշեց բժիշկը։
Ավագյանի խոսքով՝ նման վարկած եղել է նախկինում, որը սակայն այժմ հերքվել է։ «Բառացիորեն վերջերս կատարված հետազոտության արդյունքում պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր օգտագործում են արևապաշտպան քսուք և այն մարդիկ, ովքեր չեն օգտագործում՝ գտնվելով արևի ճառագայթների ազդեցության տակ, արյան մեջ ունեն գրեթե նույն քանակի D վիտամին»,-ասաց բժիշկը։
Ավագյանը նշեց, որ եթե նույնիսկ արյան մեջ կա D վիտամինի նվազում, ապա դա կարելի լրացնել վիտամինային հաբերով, քանի որ շատ ավելի վտանգավոր են արևի ճառագայթների հետևանքով առաջացած հիվանդություները, որոնցից է օրինակ՝ մաշկի չարորակ ուռուցքը։
Լուսինե Մարդոյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ