Գլխավոր էջ Գլխավոր COVID-19-ով մարդիկ 9 օր հետո այլևս վարակիչ չեն. գիտնականներ

COVID-19-ով մարդիկ 9 օր հետո այլևս վարակիչ չեն. գիտնականներ

840
0

SARS-CoV-2 նոր կորոնավիրուսի առաջացրած ծանր սուր շնչառական համախտանիշով մարդիկ, ամենայն հավանականությամբ, առավել վարակիչ են հիվանդության առաջին շաբաթվա ընթացքում: Այսպիսի եզրակացության են հանգել Մեծ Բրիտանիայից եւ Իտալիայից գիտնականները:

Նրանք կատարել են SARS-CoV-2-ի վիրուսային դինամիկայի վերաբերյալ եղած տվյալների պարբերական ամփոփում եւ մեթաանալիզ ու պարզել, որ չնայած վարակված մարդկանց շրջանում վիրուսային արտադրությունը կարող է շարունակական լինել, ցանկացած կենսունակ վիրուս ախտանիշների ի հայտ գալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում շնչուղիներից հեռանալու միտում ունի:

Գիտնականների խոսքով՝ ոչ մի հետազոտության մեջ չի հաղորդվել առաջին ախտանիշների ի հայտ գալուց 9 օր հետո կենսունակ վիրուսի արտադրման մասին, նույնիսկ եթե պացիենտներն անալիզների արդյունքներով դեռեւս ունեցել են վիրուսային մեծ ծանրաբեռնվածություն: Այս եզրահանգումը վկայում է, որ վիրուսային ՌՆԹ-ի հայտնաբերման շարունակականությունը չի կարող օգտագործվել մարդու վարակելիության տեւողության որոշման համար, պնդում են Գլազգոյի համալսարանից Անտոնիո Հոն եւ նրա գործընկերները:

Ըստ գիտնականների՝ այս արդյունքներն ընդգծում են վաղ փուլերում վարակման դեպքերի հայտնաբերման եւ առաջին ախտանիշների դեպքում պացիենտների մեկուսացման կարեւորությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ