Գլխավոր էջ Գլխավոր Մարդկանց վրա փորձարկում են COVID-19-ի դեմ շիճուկը

Մարդկանց վրա փորձարկում են COVID-19-ի դեմ շիճուկը

451
0

Ինչպես հաղորդում է TN հեռուստաալիքը, արգենտինացի բժիշկները սկսել են մարդկանց վրա կորոնավիրուսի դեմ հիպերիմունային շիճուկի փորձարկումը։ Դեղամիջոցը Արգենտինայի բացառիկ մշակումն է։

Նշվում է, որ շիճուկը ներարկվել է 242 հիվանդի, որոնք գտնվում են ծանր և միջին վիճակում: Փորձերը անցկացվում են չորս հիվանդանոցներում:

Շիճուկն իրենից պասիվ իմունիզացիայի տարատեսակ է ներկայացնում․ հիվանդներին հակամարմիններ են ներարկում, որոնք արգելափակում են վարակի տարածումը: Նմանատիպ դեղամիջոցներ են օգտագործվում օձի և կարիճի խայթոցների դեպքում:

Այս պահի դրությամբ Արգենտինայում վարակվել է 162.526 մարդ, վիրուսից մահացել է 2.956 հիվանդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ