Գլխավոր էջ Գլխավոր Կոնտակտային ոսպնյակներ, ակնոց, կամ լազերային վիրահատություն. հարցազրույց ակնաբույժ Լուսինե Թամազյանի հետ

Կոնտակտային ոսպնյակներ, ակնոց, կամ լազերային վիրահատություն. հարցազրույց ակնաբույժ Լուսինե Թամազյանի հետ

9640
0

Կարճատեսությունը կամ միոպիան տեսողության խանգարում է, որի արդյունքում մարդիկ սկսում են վատ տեսնել հեռվում գտնվող առարկաները։

Սակայն, կարճատեսությամբ անձը կարող է անհամեմատ բարելավել իր տեսողությունն ակնոցների, կոնտակտային լինզաների կամ տեսողությունը շտկող լազերային վիրահատության շնորհիվ: Կարճատեսությունը սովորաբար առաջին անգամ ի հայտ է գալիս մանկական տարիքում:

Այս թեմայով Medmedia-ի թղթակիցը զրուցել է ակնաբույժ Լուսինե Թամազյանի հետ:

 Ի՞նչ նախանշաններով է ի հատ գալիս կարճատեսությունը

 «Կարճատեսությունը դարի հիվանդությունն է։ Նախկինոււմ եթե մի փոքր ուշ էր սկսվում և կոչվում էր դպրոցական կարճատեսություն, հիմա երեխաները դեռ մանկապարտեզում դառնում են հեռախոսների և այլ գադջետների գերին ու ձեռք բերում այս խնդիրը։ Շատ դեպքերում մենք էլ նպաստում ենք այս գործընթացին՝ թույլ տալով  զբաղվել հեռախոսով  հանուն տասը րոպե լռության։ Առաջինը ինչը կարող է նկատել ծնողն ու ահազանգել՝ երեխայի պահվածքն է օրվա ընթացքում։

Պետք է ուշադիր լինել նրա դաս սովորելու պրոցեսին՝ չթողնել քիթիկը մոտեցնի գրքին, շատ զբաղվի համակարգչով ու հեռախոսով,  հեռուստացույց դիտի երկար ժամանակով ու մոտ տարածությունից: Նման նշանների դեպքում պետք է դիմել ակնաբույժին։ Կան նաև հիվանդություններ, որոնք ունեն թաքնված շրջան: Կարճատեսությունը կարող է սկսվել մեկ աչքից։ Այս դեպքում ծնողը և երեխան կարող են  չնկատել, քանի որ մարդը ապրում է երկու աչքով։

Անցնում է մի ժամանակ իհարկե առաջ է գալիս երկրորդ աչքի խնդիրը, նոր արդեն ծնողը դիմում է բժշկին։ Կարճատեսությոան դեպքում եթե նախկինում նշանակում էինք միայն ակնոց և կոնտակտային ոսպնյակներ (լինզաներ),  2001 թվականից արդեն առաջարկում ենք լազերային վիրաբույժական միջամտություն»։

Ո՞ր տարիքային խմբերն են ավելի խոցելի կարճատեսության համար

 «Ավելի խոցելի են դպրոցական տարիքի երեխաները։  Կան դրդապատճառներ  կամ առիթներ, որոնք կարող են վիճակը խորացնել. օրինակ՝ երեխաների ֆիզիկական աճը, որը համընկնում է տեսողական լարվածության հետ դպրոցական տարիքում։ Ինչքան էլ վատ սովորի երեխան, միևնույնն է նա ունի դպրոցական մինիմալ ծանրաբեռնվածություն, դրան էլ գումարվում է հեռախոս, համակարգիչ, հեռուստացույց և խնդիրը պատրատ է։

Ուսանողների խումբը այդքան էլ խոցելի չէ։ 17-18 տարեկանում կարճատեսությունը էլ չի զարգանում, առաջ չի գնում, բայց ավարտական դասարաններում, երբ աշակերտները ավելի լարված են,  շատ դեպքերում լինում է ոչ թե կարճատեսություն այլ ուղակի լարվածություն, որը չի վերածվի կարճատեսության։

Հարկավոր է հավելել, որ լինում է նաև բնածին կարճատեսություն։ Այս դեպքերում երեխաները ծնվում են -8 ,-15 բարձր կարճատեսությամբ ։ Նման դեպքերում անգամ լազերային վիրահատությունը կարող է չօգնել։ Բայց բնածին կարճատեսների մոտ մի դրական բան կա։ Նրանց մոտ կատճատեսությունը ալյևս չի աճում, չի զարգանում։

 Բուժման ի՞նչ մեթոդներ կան կարճատեսությունը շտկելու համար

 Կարճատեսությունը սովորաբար շտկվում է օպտիկական (ոչ արևային) ակնոցի միջոցով: Կոնտակտային լինզաները կարող են փոխարինել ակնոցներին, սակայն երեխաների համար ավելի ընդունելի է ակնոցի կրումը: Չափահասներին կարող է առաջարկվել նաև լազերային ռեֆրակտիվ վիրահատական միջամտություն:

Կան որոշ տվյալներ այն մասին, որ երեխաների մոտ կարճատեսության հարաճուն խորացումը կարող է դանդաղեցվել որոշակի բուժմամբ: Զրուցեք այս թեմայով ձեր ակնաբույժի հետ:

Նույնիսկ եթե դուք ձեր տեսողության վերաբերյալ որևէ գանգատ կամ խնդիր չունեք, ճիշտ կլինի յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ ստուգել ձեր աչքերը և տեսողությունը:

Առավել արդյունավետ են կոնտակտային ոսպնյակները, թե՞  ակնոցները։ Ո՞րն է դրանց տարբերությունը

 «Դրանք համարժեք են, որպես ալտերնատիվ որոշում, որոշում են երեխան կամ նրա ծնողը։ Բայց իհարկե ամեն մեկն ունի իր դրական ու բացասական կողմերը։ Ակնոցի բացասական կողմը անհարմարավետությունն է, օգտագործման մեջ պրակտիկ չէ։ Իր կոսմետիկ տեսքը ևս մի խանգարող հանգամանք է։  Օրինակ՝ ձմռանը շատ ավելի բարդ է կրել ակնոց։ Դրսում ցուրտ է ներսում շոգ, այդ իսկ պատճառով ակնոցները գոլորշիով են պատվում։

Կան նաև դեպքեր, երբ բուժառուն պարզապես չի  կարող ակնոց կրել։ Ինչ վերաբերում է կոնտակտային ոսպնյակներին, դրանք ևս շատ լավ լուծում են։ Բացասական կողմերն էլ կան՝ օրինակ տեղադրելը բոլորի մոտ չէ, որ լավ է ստացվում, հնարավոր է տեղադրման ժամանակ ինֆեկցվի աչքը, կամ ոսպնյակը ժամկետն անց լինի, կամ էլ անփույթ օգտագործելու ժամանակ կարող է վնասվի եղջերաթաղանթը։

Ինչպե՞ս պահպանել տեսողությունը։

«Տեսողությունը պահպանելու համար առաջին հերթին չպետք է ունենաք որևէ  ժառանգական հիվանդություներ։  Բայց եթե անգամ ունենք, պետք է պահպանենք տեսողական հիգիենան, հետևենք տեսողական լարվածությանը, հեռախոսների  գերի չդառնանք։ Եթե կա նախատրամադրվածություն, այս ամենը կարող է արագացնել պրոցեսն ու տանել կարճատեսության։

Ես խորհուրդ կտամ համակարգչի առջև աշխատելիս 20-30 րոպեն մեկ ընդմիջել, ունենալ կալցի պարունակող սննդակարգ, աղջիկներին խորհուրդ կտամ շպարված չքնել, բացի դա ցանկալի է ժամանակ առ ժամանակ ստուգել տեսողությունը։  Գոնե տան պայմաններում կարելի է մեկ աչքը փակել մյուսով նայել և նույն գործողությունը կատարել մյուս աչքի հետ։ Տարբերության դեպքում դիմել բժշկի»։

Զրուցեց՝ Հասմիկ Չոբանյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ