2016 թվականին աշխարհում մահացած 56,9 միլիոն մարդկանցից ավելի քան կեսը (54%) մահացել են 10 հիմնական պատճառներով: Ձեզ ենք ներկայացնում թոփ 10 մահվան պատչառ դարձած հիվանդույունները՝ 2016 թվականի տվյալներով:
Սրտի իշեմիկ հիվանդությունը և ինսուլտը աշխարհում ամենամեծ «մարդասպաններն» են: Միայն 2016 թ.-ին 15.2 միլիոն մահվան դեպք է գրանցվել սրտի իշեմիկ հիվանդություն և ինսուլտ ախտորոշմամբ:
Վերջին 15 տարիներին այս հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում մահվան գլխավոր պատճառները:
Քրոնիկ խոչընդոտող թոքային հիվանդությունը 2016 թվականին 3,0 միլիոն մարդու կյանք է խլել, մինչդեռ թոքերի քաղցկեղը (տրախեայի և բրոնխի քաղցկեղի հետ միասին) 1,7 միլիոն մահվան պատճառ էր դարձել:
Շաքարային դիաբետը 2016թ-ին սպանել է 1,6 միլիոն մարդու: Այս հիվանդությամբ պայմանավորված մահացություննների թիվը աճել է. 2000 թվականին մահացությունների թիվը 1միլիոնի է հասել միայն:
Ստորին շնչառական ինֆեկցիաները շարունակում են մնալ որպես ամենասարսափելի վարակիչ հիվանդություն. 2016 թվականին աշխարհում այս ինֆեկցիաներով պայմանավորված մահացության թիվը եղել է 3,0 միլիոն:
Դիարխի հիվանդություններից մահացության մակարդակը 2000-ից 2016 թվականների ընթացքում նվազել է գրեթե 1 միլիոնով, բայց 2016-ին դեռևս 1,4 միլիոն մահվան պատճառ է դարձել: Տուբերկուլյոզով մահացությունների թիվը նույն ժամանակահատվածում նվազել է, բայց հիվանդությունը շարունակում է մնալ առաջին 10 պատճառների շարքում ՝ 1,3 միլիոն մահացությամբ:
ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ը այլևս մահվան առաջին տասնյակում չէ, 2016-ին այս հիվանդությունն ունեցել է 1,0 միլիոն մահացություն, 2000 թ.-ի 1,5 միլիոնի համեմատ:
Ճանապարհատրանսպորտային պատահարները նույնպես միլիոնավոր մարկանց կյաքն են խլում աշխարհում: 2016 թվականին 1,4 միլիոն մարդ է զոհվել պատահարների պատճառով, որոնց շուրջ երեք քառորդը (74%) տղամարդիկ և տղաներ են: