Գլխավոր էջ Գլխավոր Ակցիա՝ բաց տարածքներում դիմակ կրելու դեմ

Ակցիա՝ բաց տարածքներում դիմակ կրելու դեմ

863
0

Ֆեյսբուքում #հանիր_դիմակդ_փրկիր_կյանքդ հեշթեգով հայտնվել է կոչ՝ ընդդեմ բաց տարածքներում դիմակներ կրելու։

«Չընդունելով ՀՀ պարետատան ղեկավարի ընդունած որոշուﬓերի իրավաչափությունն ու հիﬓավորվածությունը, ինչպես նաև խորհրդակցելով հեղինակավոր բժիշկների հետ և համոզվելով, որ բաց տարածքներում դիմակի կրումը չի զսպում նոր կորոնավիրուսի տարածումը և ﬔծ ﬖաս է հասցնում մարդու օրգանիզﬕ իմունային համակարգին և սրտանոթային համակարգի բնականոն գործունեությանը,
Որոշում եմ.
ՀՐԱԺԱՐՎԵԼ
1. բաց տարածքներում և ﬔքենայի ﬔջ դիմակ կրելուց;
2. դիմակ չկրելու համար արձանագրված տուգանքները վճարելուց:
Սա իմ անձնական որոշուﬓ է և պատրաստ եմ կրել անձնական պատասխանատվություն այս որոշման համար»։

45 տարվա թոքաբան Աշոտ Եղոյանն այն մասնագետների թվում չէ, ովքեր պնդում են, որ դիմակների երկարատև կրումը վնաս է առողջությանը, հատկապես՝ շնչառական հիվանդություններ ունեցողներին։

«Այդ կոմպանիան բացարձակ սուտ․․․ չգիտեմ ինչի վրա է հիմնված։ Կներեք, ես 73 տարեկան թոքաբան եմ, գիտեմ ինչ եմ ասում։ Դիմակը վիրուսի դեմ միակ միջոցն է։ Կապ չունի՝   կորանավիրո՞ւս, թե այլ վիրուս։ Բաց արեք, նայեք 1918 թվի «Իսպանկայի» ժամանակ, բոլորը դիմակով էին»,-ասում է թոքաբանը։

Դիմակների վնասների մասին․ «Սխալ են ասում, «ֆեյք է»»։ Թոքաբանն առաջարկում է հավատալ իրեն որպես 45 տարվա թոքաբանի՝ ասելով․«Իր տված վնասն ընդամենը հոգեբանական է։Մենք չենթարկվող ժողովուրդ ենք։ Դիմակ պետք է կրել, բացի տանը մենակ եղած ժամանակ՝ քո ընտանիքի անդամների հետ, դուրս եկար, պտի դնես։ Չինաստանն ինչո՞վ էդ ամենի դեմն առավ, չինական փողոցները ցույց են տալիս, որտեղ միլիարդ մարդ կա, մի հոգի չկար, որ դիմակ դրած չլիներ։ Մեր մոտ, նախ, դիմակը հայկական ձևով են դնում, քիթն էլ է շնչառական օրգան, դիմակը դնում են բերանին, իսկ ամենակլասիկ հայկական դիմակը վզի վրա է»։

Թոքաբանը մանրամասնում է, որ այն անձինք, որոնք պարետի թույլտվությամբ կարող են դրսում չկրել, այսինքն՝ արտաքին շնչառության 2-րդ ու 3-րդ աստիճանի խանգարում ունեցողները և 2-րդ ու 3-րդ աստիճանի սրտային անբավարարություն ունեցողները, իրականում այնքան ծանր հիվանդներ են, որ նույնիսկ տանից չպետք է դուրս գան։ «Սա իրոք միակ դեպքն է, որ չի կարելի դիմակ կրել,մնացած բոլոր դեպքերում, նույնիսկ՝ ասթմատիկը,քրոնիկ բրոնխիտ ունեցող հիվանդը, իհարկե՝ տհաճ է, իհարկե՝ որոշակի անհանգստություն կպատճառի, բայց տված օգուտը շատ ավելի մեծ է»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ