Գլխավոր էջ Գլխավոր Ինչպե՞ս արդյունավետ հաղթահարել հոգնածությունը

Ինչպե՞ս արդյունավետ հաղթահարել հոգնածությունը

1017
0
Հոգնածություն և սպառվածություն, ծայրաստիճան անկայուն տրամադրություն, անհամբերություն, անհանգստություն, քնի խանգարում, դյուրագրգռություն, մտավոր կամ ֆիզիկական երկարատև սթրեսին դիմակայելու անկարողություն, բացասական արձագանքը բարձր հնչյուններին, պայծառ լույսին, սուր հոտերին և ուժեղ գրգռվածություն: Բոլորին ծանոթ զգացողություններ, որոնք բոլորը միասին բնութագրում են աստենիա հունարենից թարգմանաբար նշանակում է անկարողություն) վիճակին: Խնդրի շուրջ առավել մանրամասն MedMedia.am-ը զրուցել է հոգաբան Ռաֆայել Պետրոսյանի հետ: «Ասթենիան կարող է առաջանալ տարբեր հիվանդությունների հետևանքով: Այն կարող է առաջանալ, օրինակ, հիվանդությունների, վարակների և թունավորումների արդյունքում և կարող է կապված լինել հուզական, մտավոր և ֆիզիկական սթրեսի հետ»,-ասաց հոգեբանն ու շարունակեց. «Այս դեպքում ասթենիայի պատճառն առավել հաճախ կայանում է ոչ պատշաճ կազմակերպված աշխատանքի, հանգստի, անառողջ սննդի մեջ: Այն զարգանում է նյարդային գերբեռնվածության պատճառով՝ հուզմունքներ, դժվարություններ, երկարատև փորձեր և կոնֆլիկտներ, կոչվում է նյարդաստենիա»: Առաջին քայլն, ըստ Ռաֆայել Պետրոսյանի, պետք ուշադիր լինենք մեր սեփական հոգնածության նկատմամբ և հասկանաք դրա բնույթը: Եթե մարդն ուշադրություն չի դարձնում իր հոգնածությանը, նա չի էլ գիտակցում լավ կազմակերպված հանգստի անհրաժեշտությունը: «Այսօր մենք մեծ ուշադրություն ենք դարձնում մեր աշխատանքային գործունեության արդյունավետությանը: Իսկ հանգստանալու և լիցքաթափվելու թեման մղվում է հետին պլան: Մարդիկ չեն մտածում այն մասին, թե ինչպես լավագույնս կազմակերպել արձակուրդը»,-մանրամասնեց փորձագետն ու ընդգծեց, որ շատերը, իրենց համար հանգստի ձև ընտրելով, իրենց հարց չեն տալիս, բայց արդյո՞ք այս հանգիստը թույլ կտա ինձ վերականգնել ռեսուրսներս: Շատ հաճախ մարդկանցից լսում ենք՝ «Հանգստյան օրերն անցան, սակայն ես դեռ չեմ հանգստացել»: Իսկ ինչպե՞ս կազմակերպել հանգիստը: «Նախ պետք է հասկանանք, թե ինչն է հանգեցնում հոգնածության, քանի որ հոգնածությունը կարող է տարբեր լինել»,-ասաց Ռաֆայել Պետրոսյանն ու առանձնացրեց հետևյալը. — Հոգնածությունը կարող է լինել ֆիզիկական մակարդակում, օրինակ` վատ քուն և անորակ սնունդ: Այստեղ կա շատ պարզ լուծումմի շատ պարզ լուծում՝ ապահովեք ձեզ համար լավ քուն և ռացիոնալ վիտամիններով հարուստ սնունդ: — Հոգնածությունը կարող է լինել հուզական մակարդակի վրա, ավելի հաճախ այդպիսի հոգնածությունը լինում է, երբ կան բարդ անձնական հարաբերություններ, ձախողումներ, ժամանակի պակաս, կիսատ թողնված գործեր: Սրա լուծումը կարելի է գտնել ֆիզիկական վարժությունների, մաքուր օդում զբոսանքի, մանրուքներից հաճույք ստանալու, ընկերների հետ հանդիպումների մեջ: — Հոգնածությունը կոգնիտիվ — մտավոր մակարդակում: Բավականին տարածված է, ամենից հաճախ սա լինում է տեղեկատվության ավելցուկի հետևանքով, քանի որ ապրում ենք վիրտուլիզացման և տեղեկատվական դարաշրջանում: Ուղեղին պետք է օգնել լիցքաթափվել, օրինակ` որոշ ժամանակով ստեղծելով մեկուսացում տեղեկատվական հոսքերից:
Տաթև Առաքելյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ