Գլխավոր էջ Գլխավոր Ինչու՞ են առողջապահության նախարարության կադերը մեկ մյուսի ետևից լքում կառույցը

Ինչու՞ են առողջապահության նախարարության կադերը մեկ մյուսի ետևից լքում կառույցը

3446
0

Առողջապահության նախարարության գլխավոր հաշվապահը աշխատանքից ազատման դիմում է ներկայցրել և դեկտեմբերի 1-ից չի պատրաստվում աշխատել այդ կառույցում։ Մանյա Մխիրթարյանը MedMedia-ի հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում խոսել աշխտանքը թողնելու պատճառների մասին։ Մինչ Մանյա Մխիրթարյանի հետ կապ հաստատելը խոսեցինք առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանի հետ, ով ասաց, որ նման տեղեկատվության չի տիրապետում։

Մանյա Մխիթարյանը 2018 թ-ին եղել է ՀՅԴ համամասնական ցուցակում։

 

Մեկ այլ տեղեկատվության համաձայն առողջապահության նախարարությունը գրություն է ուղղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով աշխատանքից ազատել առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանին։ Նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը կրկին ասաց, որ նման ինֆորմացիայի չի տիրապետում։

MedMedia-ն փորձեց կապ հաստատեց առողջապահության նախարարի տեղակալ Լևոն Հակոբյանի հետ, սակայն մեր տարբեր ժամերի զանգերին գործավարուհին պատասխանեց, որ փոխնախարարը հանդիպումների է։ Ինքն էլ ասաց, որ նման ինֆորմյացիայի չի տրապետում։

Լեևոն Հակոբյանը փոխնախարար է նշանակվել այս տարի մարտի 25-ին։

Աշխատանքային գործունեությունը սկսել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունում` զբաղեցնելով տարբեր պաշտոններ (2010-2013):

2013-2014 թվականներին եղել է Թիվ 5 պոլիկլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

Այնուհետև` 2015–2016 թվականներին կրկին աշխատել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչությունում, որտեղ համակարգել է մոր և մանկան առողջության պահպանման ծառայության, առողջության առաջնային օղակի աշխատանքը:

2016 թվականին նշանակվել է «Տաշիր Ինվեստ Գրուպ» ՓԲԸ-ի տնօրեն: Նույն տարում զորակոչվել է ՀՀ զինված ուժեր, ծառայել է մինչև 2018 թվականը:

2019 –ին կրկին աշխատել է «Տաշիր Ինվեստ Գրուպ»-ում` որպես տնօրեն:

Ըստ շրջանառվող լուրերի նախարար Արսեն Թորոսյանը չի ցանկանում նրա հետ աշխատել, քանի որ Լևոն Հակոբյանը նա մտերիմ հարաբերություններ ունի «Տաշիր Ինվեստ Գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ։

Medmedia-ին նաև հասել է տեղեկատվություն, որ նախարարության կադերը չեն ցանկանում աշխատել այդ կառույցում, քանի որ նեսում տիրում է անառողջ աշխատանքային մթնոլոտ։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարաությունը հոկտեմբերի 23-ին համալրել էր նախարարությունում առկա թափուր հաստիքացանկը։ 13 աշխատեղերը դեռ համլրված չէին, մինչ նրանց թիվը ավելացավ ևս երկուսով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ