Գլխավոր էջ Հարցազրույցներ Արգանդի միոմա. նախանշանները, ախտորոշումն ու բուժումը

Արգանդի միոմա. նախանշանները, ախտորոշումն ու բուժումը

8823
0

Արգանդի միոման կանացի սեռական օրգանների ամենահաճախ հանդիպող բարորակ ուռուցքն է։ Այն իրենից ներկայացնում է արգանդի պատի հաստության մեջ բարորակ ուռուցքածին բջիջների աճ։

Այս  թեմայով Medmedia-ն զրուցել է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանի հետ:

Ինչպիսի՞  նախանշաններով է ի հայտ գալիս արգանդի միոման

Արգանդի միոման զարգացման վաղ շրջանում այն ընդհանրապես իր մասին զգացնել չի տալիս` հետեւաբար այն կարող է միայն հայտնաբերել բժիշկը հերթական բժշկական զննման ընթացքում: Այդ ժամանակ բուժելն ամենահեշտն է: Ավելի ուշ շրջանում, երբ պացիենտները դիմում են գանգատներով` անհրաժեշտ է լինում ավելի լուրջ ու երկարատեւ բուժում:

Հիվանդության զարգացման մյուս նախանշանները կարող են լինել որովայնի ներքեւի հատվածի կամ գոտկամասի ցավերը, որոնք կարող են առաջանալ միանգամից` նոպայի ձեւով, կամ բութ ցավի ձեւով` երբեմն նման լինելով ծննդաբերական ցավերի: Ուռուցքի մեծացմանը զուգընթաց, սկսում են զարգանալ այնպիսի նախանշաններ, ինչպիսիք են` մյուս օրգանների սեղմվելը` աղիների կամ միզապարկի:

Ի՞նչ բարդությունների կարող է հանգեցնել արգանդի միոման

Արգանդի միոմայի առկայության դեպքում կանանց մոտ սկսում են խնդիրներ առաջանալ` կապված միզելու և փորկապության հետ:

Արդյոք հնարավո՞ր է դեղորայքի միջոցով դադարեցնել արգանդի միոմայի աճը

Գոյություն ունի միոմայի աճի երեք ուղղություն՝ դեպի արգանդի խոռոչ, պատի հաստության մեջ, դեպի որովայնի խոռոչ։ Հաճախ միոմաները բազմահանգույց են: Արգանդի միոման չի ենթարկվում ամբողջական բուժման կոնսեռվատիվ եղանակով։ Հնարավոր է՝ հորմոնալ պրեպարատների միջոցով դրանց աճի կասեցում ու չափսերի փոքրացում։ Սովորաբար դա բավական է լինում նորմալ կյանքի որակի ապահովման համար, սակայն ուռուցքի ամբողջական վերացման համար անհրաժեշտ է վիրահատական միջամտություն։ Վիրահատության համար նախապայման են հանդիսանում հետևյալ դրսևորումները՝

  • ցավերի առկայություն
  • արյունահոսություն և անեմիա
  • միոմայի մեծ չափսեր (12-14 շաբաթական հղիության չափով և ավելի)
  • նկատվում է միոմայի արագ աճ և հարակից օրգան-համակարգերի ֆունկցիայի խանգարում

Այսպիսով, միոման բարորակ գոյացություն է և դրա վաղ ախտորոշումն ու բուժումը կախված է ճիշտ  ժամանակին  կատարված հետազոտությունից:

Ինչպե՞ս է ախտորոշվում:

Միոմայի ախտորոշումը շատ հեշտ ու պարզ է: Այն կարելի է ախտորոշել գինեկոլոգի սովորական զննումից հետո: Իսկ պարզելու համար նրա չափերը, հանգույցներն ու այլ մանրամասներ` կօգնի ուլտրաձայնային հետազոտությունը:

Բուժման ինչպիսի՞ մեթոդներ կան:

Ընդհանրապես միոմայի բուժումը ենթադրում է թերապեւտիկ եւ վիրահատական բուժման ձև:

Թերապեւտիկ բուժումն իր մեջ ներառում է հորմոնային պրեպարատների ընդունումը, այսինքն՝ դրանք դանդաղեցնում են ուռուցքի մեծացման ընթացքը եւ թույլ են տալիս չափերի փոքրացում: Բուժման այս մեթոդը թույլ է տալիս կանխել միոմայի մեծացումը՝ մինչեւ կլիմաքս, երբ այն կսկսի ներծծվել: Բայց պետք է ասել, որ այս մեթոդի արդյունքում, հատկապես երիտասարդ կանանց մոտ կարող է առաջանալ օստեոպարոզ` երկարատեւ հորմոնային պրեպարատների գործածությունից:

Վիրահատական միջամտությունը ենթադրում է ուռուցքի հանգույցների հեռացում` կամ ամբողջությամբ արգանդով, կամ միայն արգանդի վզիկը պահելով: Սովորաբար բժիշկներն աշխատում են հնարավորիս ձեռք չտալ վերարտադրողական օրգան-համակարգերին` հաշվի առնելով հետազոտման արդյունքներն ու տարիքը: Այն կանանց մոտ, որ ժամանակին են դիմել բժշկի, հնարավոր է հանգույցների հեռացում առանց արտաքին կտրվածքների: Նման վիրահատությունից հետո նույնիսկ անկողնային ռեժիմ չի նախատեսվում: Կինը կարող է հետեւել կյանքի բնականոն հունին:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ