Գլխավոր էջ Խմբագրի ընտրանի 55 բժշկի աշխատել-չաշխատելու հարցը շարունակում է մնալ «օդից կախ»

55 բժշկի աշխատել-չաշխատելու հարցը շարունակում է մնալ «օդից կախ»

10711
0

Երևանի քաղաքապետարանի «Թիվ 19 պոլիկլինիկա» -ում աշխատող  մանկաբարձ-գինեկոլոգ Մարինե  Վիրաբյանը հոկտեմբերի 11-ին ստացել էր ծանուցում տնօրենի կողմից այն մասին, որ ազատված է աշխատանքից նույն ամսի 14 -ով:

Դեպքից անցել է ավելի քան մեկ ամիս, և բժշկուհին շարունակում է պնդել, իր նկատմամաբ անարդարացի որոշում է կայացվել, քանի որ ինքն ունի նաև մանկաբարձ-գինեկոլոգի մասնագիտացում , սակայն իրեն հեռացնում են և´ մանկական,  և´մեծահասակների գինեկոլոգի աշխատանքից:

Նրա խոսքով բազմիցս փորձել է կապ հաստատել Առողջապահության նախարարի հետ, բայց ապարդյուն: Իր խնդրի համար լուծում չեն գտնում նաև Երևանի քաղաքապետարանում:  Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը, անդրադառնալով այս թեմային, հայտարարել էր, որ քաղաքապետարանից Առողջապահության նախարարություն համապատասխան գրություն է ուղարկվել, որտեղ իրենց մտահոգությունն են հայտնել, քանի որ ժամանակին նեղ մասնագետների մանկական ցանկ հաստատված չի եղել

Պոլիկլինիկայի տնօրենը հեռացրել է իրեն աշխատանքից մեկնաբանելով, որ մանկական գինեկոլոգի լիցենզիա չունի և ըստ նախարարի ստորագրած հրամամանի ( No 2797 – Ա )  նեղ մասնագետները պետք է ստանան նեղ մասնագիտացում: Մինչդեռ բժշկուհի Մարինե Վիրաբյանի խոսքով՝  ժամանակին բողոքել է տնօերնի դեմ և հենց դա է հանդիսացել պատճառ իրեն թիրախավորելու համար: Հարկ է նշել, որ ըստ հրամանի կասեցվել է պոլիկլինիկաների 55 աշխատողի գործունեություն:

Հիշեցնենք, որ  ըստ նախարարության տարածած պարզաբանման՝ 2017 թվականի հուլիսի 24-ին «ԹԻՎ 19 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԲԸ-ին առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է N Կ-ԲՕ-002295 բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա:

Լիցենզավորվելուց հետո գործունեությունը սկսելուց 5 օր առաջ կազմակերպության կողմից չեն ներկայացվել կադրային փաստաթղթերը, այդ իսկ պատճառով 2019 թվականի հոկտեմբերի 4-ին առողջապահության նախարարի թիվ No 2797 – Ա հրամանով կասեցվել են լիցենզիայով նախատեսված արտահիվանդանոցային` մանկական քիթ-կոկորդ-ականջաբանական, մանկական ակնաբանական, մանկական սրտաբանական, մանկական գինեկոլոգիական, մանկական նյարդաբանական, մանկական ներզատաբանական, մանկական վիրաբուժական տեսակների գործունեությունը:

Փաստացի ստացվում է, որ  բժշկուհի Վիրաբյանի հետ մեկտեղ Երևանում 55 բժիշկ չի կարող աշխատել  նեղ մասնագիտացման համար անհրաժեշտ լիցենզավորման բացակայության պատճառով: Իրենք կամ պետք է գնան վերամասնագիտացում անցնեն և դառնան մանկական տրավմատոլոգ, ինֆեկցիոն բժիշկ, որպեսզի կարողանան աշխատել, իսկ այս գործընթացը տևում է առնվազն 2-3 տարի: Թե ինչպես, ում հաշվին պետք է բժիշկները նեղ մասնագիտացում ստանան նույնպես մնացել է օդից կախ:

 

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ