Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Գիտնականի ստեղծած ծածկույթը մեկ ժամվա ընթացքում սպանում է կորոնավիրուսը

Գիտնականի ստեղծած ծածկույթը մեկ ժամվա ընթացքում սպանում է կորոնավիրուսը

622
0

Virginia Tech-ում քիմիական մեքենաշինության պրոֆեսորը մշակել է մակերեւութային ծածկույթ, որով սովորական օբյեկտները պատելիս SARS-CoV-2-ը ապաակտիվանում է, հայտնում է Hightech-ը:

Մարտի կեսից Վիրջինիայի պոլիտեխնիկական համալսարանի մեքենաշինության պրոֆեսոր Ուիլյամ Դաքերը մշակել է մակերեւութային ծածկույթ, որը, սովորական առարկաները պատելիս ապաակտիվացնում է SARS-CoV-2-ը: Գիտնականի գաղափարն այն է, որ երբ կաթիլներն ընկնում են պինդ առարկայի վրա, կաթիլների ներսում գտնվող վիրուսը ապաակտիվացվի:

Փորձարկումների արդյունքը ապշեցուցիչ է, ասել է Դաքերը: Երբ ծածկույթը հայտնվում է ապակու կամ չժանգոտվող պողպատի վրա, վիրուսի քանակը ընդամենը մեկ ժամվա ընթացքում նվազում է 99.9%-ով`առանց ծածկույթի նմուշի համեմատ:

Գիտնականն ակնկալում է, որ ապագայում նրա թիմը կկարողանա վիրուսը մի քանի րոպեում ապաակտիվացնել: Արդյունքները ցույց են տվել, որ նոր ծածկույթը ամուր է: Այն նաեւ SARS-CoV-2-ին ենթարկվելու մի քանի ցիկլերից հետո է պահպանում վիրուսն ապաակտիվացնելու ունակությունը, նույնիսկ մեկ շաբաթ ջրի մեջ ընկղմելուց հետո, փորձարկման արդյունքների համաձայն:

Եթե ծրագրի հաջողությունը շարունակվի, դա էական բացահայտում կլինի վիրուսի տարածման դեմ պայքարում:

Դաքերը հետազոտություններ է արել նաեւ բակտերիաները ոչնչացնող թաղանթի ստեղծման ուղղությամբ:

Այժմ գիտնականները հույս ունեն միջոցներ ներգրավել ծածկույթի զանգվածային արտադրության համար:

Անկասկած, թաղանթը չի փոխարինի անվտանգության մյուս միջոցներին՝ ձեռքերը լվանալ, ֆիզիկական հեռավորություն, դիմակների կրում, որոնք մարդիկ պետք է նախաձեռնեն կորոնավիրուսի տարածումը զսպելու համար։ Այնուամենայնիվ, մարդկանց անհրաժեշտ չի լինի այդքան շատ անհանգստանալ առարկաներին դիպչելիս, բացատրել է գիտնականը։ Նա հուսով է, որ դա կնվազեցնի մարդկանց վախը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ