Գլխավոր էջ Նորություններ Կարմրուկը, կարմրախտը եւ կապույտ հազը դեռ մոտ են. ինչու՞ համավարակի պայմաններում չի...

Կարմրուկը, կարմրախտը եւ կապույտ հազը դեռ մոտ են. ինչու՞ համավարակի պայմաններում չի կարելի հրաժարվել պլանային պատվաստումներից

1006
0

Կապույտ հազի, կարմրուկի, կարմրախտի եւ այլ հիվանդությունների դեմ պլանային պատվաստումներից հրաժարվելը կարող է մի շարք խնդիրների հանգեցնել, հատկապես՝ կորոնավիրուսային համավարակի համատեքստում: Լրագրողների հետ հարցազրույցում այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարության իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

Ըստ նրա՝ պլանային պատվաստումների ծավալն այս տարվա մարտին 2019-ի նույն ամսվա համեմատ նվազել է 27 տոկոսով, քանի որ շատ մարդիկ վախենում էին կլինիկաներ այցելել համավարակի պայմաններում: Սակայն ապրիլ ամսվա ընթացքում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ այս ցուցանիշը հասել է 11 տոկոսի (այսինքն՝ ավելի շատ երեխաներ են ստացել իրենց պատվաստանյութերը), մայիսին՝ 8 տոկոս: Հունիսին ցուցանիշը կրկին փոքր-ինչ ընկել է՝ մինչեւ 14 տոկոս: Դա, ըստ փորձագետի, կարող է պայմանավորված լինել նրանով, որ այս ամսվանից սկսած կորոնավիրուսի մեղմ ընթացքով բազմաթիվ հիվանդներ սկսել են ամբուլատոր բուժում անցնել պոլիկլինիկաներում: Իսկ առողջ մարդիկ, վախենալով վարակվել կորոնավիրուսով եւ ռիսկի ենթարկել իրենց երեխաներին, վախենում էին գնալ պոլիկլինիկաներ:

Ինչպես նշեց մասնագետը, պլանային պատվաստանյութերի քանակի նույնիսկ կարճաժամկետ նվազումը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել: Կապույտ հազի նման հիվանդությունների հարուցիչները դեռ շրջանառվում են երկրում, եւ եթե չպատվաստվածների թիվն ավելանա, հիվանդությունը կարող է ակտիվանալ եւ տարածվել խոցելի մարդկանց շրջանում: Իսկ դա արդեն նոր ռիսկեր եւ խնդիրներ է ենթադրում առանց այդ էլ ծանրաբեռնված առողջապահական համակարգի համար։

Մասնագետը հիշեցրեց, որ Հայաստանում կարմրուկի եւ կարմրախտի տեղական փոխանցումը որոշ ժամանակ չի գրանցվել, բայց դա չի նշանակում, որ մենք պաշտպանված ենք այդ հիվանդություններից. մենք մեկուսացված չենք աշխարհի մնացած մասից, մարդիկ չարտերային թռիչքներով վերադառնում են հայրենիք, եւ նրանց հետ միասին երկիր կարող են «ներկրվող» դեպքեր բերվել: Եթե ​​բնակչությունում շրջանում շատերը ատվաստված լինեն, վիրուսը կարող է մեծ տարածում ստանալ։

Փորձագետի խոսքով՝ կապույտ հազի, կարմրուկի, կարմրախտի եւ ռոտավիրուսի նման հիվանդությունները կարող են բավականին արագ բռնկումներ առաջացնել, եթե բնակչությունը չպատվաստվի դրանց դեմ: Պոլիոմիելիտի եւ դիֆթերիայի նման հիվանդությունների լուրջ տարածման համար ավելի շատ ժամանակ կպահանջվի, բայց դրանց տարածման ռիսկ եւս կա,ուստի, ըստ մասնագետի, չի կարելի համավարակի պայմաններում անտեսել պլանային պատվաստումների կարեւորությունը՝ ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ