Գլխավոր էջ Նորություններ Գյումրիում 6-ամյա երեխան ընկել է 4-րդ հարկից

Գյումրիում 6-ամյա երեխան ընկել է 4-րդ հարկից

712
0

Այսօր՝ հուլիսի 15-ին, Գյումրիի Մոր և մանկան ավստրիական մանկական հիվանդանոց է տեղափոխվել 6 տարեկան երեխա գանգուղեղային ծանր վնասվածքներով: Այս մասին հայտնում է SHANTNTES.am-ի թղթակիցը:

Մեր թղթակցին հիվանդանոցի տնօրենը հայտնել է, որ երեխան ընկել է 8-րդ զինվորական թաղամասի բնակելի շենքի, 4-րդ հարկից: Երեխայի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր:

«Երեխան ընդունվել է գանգուղեղային ծանր վնասվածքով, առանց գիտակցության, այս պահին կատարվելու է համակարգչային տոմոգրաֆիայի, որից հետո բժշկական մյուս միջամտությունները պարզ կլինեն»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է հիվանդանոցի տնօրեն Ժորժիկ Սերոբյանը:

Աղբյուր՝ Shantnews.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ