Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Հնդկաստանում կշարունակի կարանտինում մնալ ավելի քան 300 միլիոն մարդ

Հնդկաստանում կշարունակի կարանտինում մնալ ավելի քան 300 միլիոն մարդ

523
0

Հնդկաստանում կտրուկ աճել է վարակակիրների թիվը, գրում է The Times-ը: Համաձայն հրապարակման՝ ընդհանուր առմամբ ավելի քան 375 միլիոն մարդ կգտնվի կարանտինում: Երկրի որոշ քաղաքներ և նահանգներ կրկին ձեռնարկում են համաճարակի դեմ պայքարի միջոցներ: Հնդկաստանի հյուսիսային Բիհար նահանգում իշխանությունները տեղացիներին կուղարկեն 15-օրյա կարանտինի: Նահանգում երեք օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի օրական ավելի քան հազար նոր դեպք:

Հնդկաստանում արձանագրվել է վարակի 936 հազար դեպք (նախօրեին՝ 28 498 դեպք), ապաքինվել է 590 հազար բուժառու, մահացել՝ 24 309 հիվանդ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ