Գլխավոր էջ Գլխավոր Արտակարգ իրավիճակի հերթական երկարաձգման հոգեբանական ազդեցությունները

Արտակարգ իրավիճակի հերթական երկարաձգման հոգեբանական ազդեցությունները

788
0

Արդեն չորս անգամ մեր երկրում երկարաձգվում է Արտակարգ դրության ռեժիմը, որն այս անգամ կտևի մինչև օգոստոսի 12-ը ժամը 17:00-ը: Հասարկության մի խումբը համամիտ է երկարաձգման հետ, մյուսներն էլ ընդվզում են: Չորս ամիս արտակարգ ռեժիմով ապրելու հոգեբանական ազդեցության մասին MedMedia.am-ը խոսել է հոգեբան Սամվել Խուդոյանի հետ: «Անկեղծ ասած որևէ լուրջ ազդեցություն չեմ կանխատեսում։ Արտակարգ դրությունն այն տեսքով ինչ այսօր է չեմ կարծում, որ էական հոգեբանական ազդեցություն ունենա հասարակության վրա»,-ասաց հոգեբանն ու հիմանվորեց. «Նախ, ամառային արձակուրդների շրջան է, ժողովուրդը, հնարավորություն չունենալով հանգստանալ արտասահմանում, հանգստանում է Հայաստանում՝ դրանով իսկ նպաստելով ներքին տուրիզմի զարգացմանը, ավանդական հանգստավայրերի հյուրանոցների, հանգստյան տների, նաև այդ շրջանների բնակչության եկամուտների աճին»։ Մասնագետի խոսքով այս վիճակը զուտ տնտեսական ազդեցություն կարող է ունենալ, այն էլ միայն այն ոլորտների վրա, որտեղ գործունեությունը խիստ սահմանափակ է կամ չի իրականացվում ընդհանրապես, օրինակ, ասենք, արտագնա տուրիզմ, թատրոններ, հյուրանոցներ, օդանավակայան և այլն։ «Միաժամանակ պետք է նկատել, որ մարդիկ սկսել են համակերպվել վարակի ու սահմանափակումների հետ ապրելու մտքի հետ: Այս պահի անհարմարություններից ծնված հոգեբանական ընկճվածությունը, չես կարող համեմատել սկզբնական շրջանում տիրող անորոշ, հուզական, խուճապահին տրամադրությունների հետ»,-ասաց Սամվել Խուդոյանն ու շեշտադրեց, որ հիմա արդեն ավելի շատ սպասողական, երբեմն հուսահատ, երբեմն լավի սպասումով տարամադրոյուններ են: Հոգեբանի խոսքով`հատկապես վերջին օրերին սահմանային լարված իրավիճակն ու զոհերը, կարծես երկրորդ պլան են մղել համավարակի գործոնը, բայց չեն մոռացրել: Իսկ հոգեբանական հնարավոր խնդիրներից և ընկճումից խուսափելու համար, մասնագետն առաջարկեց ժամանակը ճիշտ օգտագործել. «Կարելի շատ գիրք կարդալ, սիրելի ֆիլմերը վերանայել, ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնել, իսկ մյուս հարազատների հետ շփվել առավել շատ, բայց տեսակապով ու հեռախոսազանգով: Հավատացեք, որ տևական կարոտն ու պարտադրված բաժանումն առավոլ կջերմացնի սպասվելի հանդիպումը»,-եզրափակեց Սամվել Խուդոյանը: Արդեն չորս անգամ մեր երկրում երկարաձգվում է Արտակարգ դրության ռեժիմը, որն այ անգամ կտևի մինչև օգոստոսի 12-ը ժամը 17:00-ը: Հասարկության մի խումբը համամիտ է երկարաձգման հետ,մյուսներն էլ ընդվզում են: Չորս ամիս արտակարգ ռեժիմով ապրելու հոգեբանական ազդեցության մասին MedMedia.am-ը խոսել է հոգեբան Սամվել Խուդոյանի հետ: «Անկեղծ ասած որևէ լուրջ ազդեցություն չեմ կանխատեսում։ Արտակարգ դրությունն այն տեսքով ինչ այսօր է չեմ կարծում, որ էական հոգեբանական ազդեցություն ունենա հասարակության վրա»,-ասաց հոգեբանն ու հիմանվորեց. «Նախ, ամառային արձակուրդների շրջան է, ժողովուրդը, հնարավորություն չունենալով հանգստանալ արտասահմանում, հանգստանում է Հայաստանում՝ դրանով իսկ նպաստելով ներքին տուրիզմի զարգացմանը, ավանդական հանգստավայրերի հյուրանոցների, հանգստյան տների, նաև այդ շրջանների բնակչության եկամուտների աճին»։ Մասնագետի խոսքով այս վիճակը զուտ տնտեսական ազդեցություն կարող է ունենալ, այն էլ միայն այն ոլորտների վրա, որտեղ գործունեությունը խիստ սահմանափակ է կամ չի իրականացվում ընդհանրապես, օրինակ, ասենք, արտագնա տուրիզմ, թատրոններ, հյուրանոցներ, օդանավակայան և այլն։ Ըստ նրա, մարդիկ սկսել են համակերպվել սահմանափակումների հետ: Այս պահի անհարմարություններից ծնված հոգեբանական վիճակը չես կարող համեմատել սկզբնական շրջանում տիրող անորոշ, հուզական, խուճապային տրամադրությունների հետ։ Նա նաև շեշտադրեց, որ հիմա արդեն ավելի շատ սպասողական վիճակ է։ Հոգեբանի խոսքով`հատկապես վերջին օրերին սահմանային լարված իրավիճակն ու զոհերը, կարծես երկրորդ պլան են մղել համավարակի գործոնը։ Իսկ հոգեբանական հնարավոր ձանձրույթից և ընկճվածությունից խուսափելու համար, մասնագետն առաջարկեց առիթն օգտագործել և ընտանիքով, ճամփորդել Հայաստանով, լինել այնտեղ, որտեղ չեն եղել։

Տաթև Առաքելայան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ