Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Իրանը հաջորդ շաբաթ կսկսի COVID-19-ի դեմ «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի արտադրությունը

Իրանը հաջորդ շաբաթ կսկսի COVID-19-ի դեմ «Ռեմդեսիվիր» դեղամիջոցի արտադրությունը

595
0

Հաջորդ շաբաթ իրանական ընկերությունները կսկսեն «Ռեմդիսիվիր» դեղամիջոցի արտադրությունը, որը պետք է օգնի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում: Այս մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարար Սաիդ Նամաքին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր աշխարհում արդյունավետ եւ ապացուցված դեղամիջոց կորոնավիրուսի դեմ պայքարի համար չկա, սակայն Եվրոպայում եւ Ամերիկայում հիվանդներին «Ռեմդիսիվիր» են նշանակում,- նրա խոսքերը մեջբերում է IRNA գործակալությունը:- Այժմ երկրում այն ​​առկա է բավարար քանակությամբ, իսկ հաջորդ շաբաթ մենք կսկսենք դրա ազգային արտադրությունը»:

Նախարարի խոսքով՝ Իրանում նոր սահմանափակումներ են հայտարարվել, եւ եթե դեղամիջոցն ազդեցություն չունենա, ապա դրանք կընդլայնվեն:

Չորեքշաբթի ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ երկրում կորոնավիրուսի երկրորդ ալիք է սկսվել: Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի սրման ֆոնին Իրանի իշխանությունները հայտարարել են հուլիսի 5-ից հանրային վայրերում պարտադիր դիմակներ կրելու մասին, իսկ Թեհրանում մեկ շաբաթով դադարեցվել է լողավազանների եւ մարզական ակումբների աշխատանքը։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Իրանում մեկ օրում վարակվածների թիվը գագաթնակետին էր հասել մարտի 30-ի, այնուհետեւ սկսել էր նվազել եւ հասել էր նվազագույնի (802): Մայիսի 3-ից հետո այդ ցուցանիշը նորից սկսել էր աճել, իսկ հունիսի 4-ին հասել էր բարձրագույն կետին (3.574): Իրանում մահվան դեպքերի առավելագույն թիվը (221) գրանցվել էր հուլիսի 9-ին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ