Գլխավոր էջ Գլխավոր «Իրականում այլ հայուհի եմ, իսկ ռինգում՝ Կատոկ»․ մարզուհին համավարակի ու կարիերայի մասին

«Իրականում այլ հայուհի եմ, իսկ ռինգում՝ Կատոկ»․ մարզուհին համավարակի ու կարիերայի մասին

2023
0

Համավարակի այս օրերին մարդիկ հիմնականում զրկվել են իրենց սիրելի աշխատանքին գնալու հնարավորությունից, սիրելի սպորտով զբաղվելուց , բարեկամին տեսնելուց, կարելի է ասել, որ կյանքը լիովին այլ հարթակ է տեղափոխվել։

Medmedia.am-ի հետ զրույցում Խառը մենամարտերի Հայաստանի «Արմֆայթինգ» ֆեդերացիայի պրոֆեսիոնալ մարզիկ Կարինե Կարապետյանը պատմեց, որ համավարակի այս օրերին հետաձգվել են մի շարք մրցաշարեր։

« Մենք ունեինք նոր մրցաշարեր։ Մեր վերջին մրցաշարը տեղի ունեցավ Արցախում, որին պետք է հաջորդեր հունիսի 6-ին Մասիս քաղաքում AFFA HC 2 մրցաշարը, այնուհետև պետք է մասնակցեի օգոստոսի 23-ին կրկին Արցախում կայանալիք Արցախ FC 3 մրցաշարը։ Երկրում տիրող արտակարգ դրության հետևանքով դրանք հետաձգվեցին»,-պատմեց Կարինեն։

Մարզուհին մեզ հետ զրույցում հիշեց այն հաղթանակը, որը նվիրեց հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին։

« Ադրբեջանցի մարզուհուն հաղթելուց հետո իմ ձեռքբերումները միայն այն էր, որ արժանացա հասարակության հարգանքին և բարձր պահեցի, թե իմ անունը, թե ազգիս»։

Կարինեն նշեց, որ անկախ համավարակից ինքը գնտնվում է շարժի մեջ, քանի որ սպորտով զբաղվող մարդը չի կարող հանգիստ կյանք վարել։

«Միանշանակ սպորտի բնագավառի վրա համավարկը բացասական հետևանք ունեցավ, մրցաշարեր ունեինք, թե Հայաստանում և թե արտերկրում։ Ես կարծում եմ, որ ցանկացած մարդ պետք է նախ իր հիգիենային հետևի, այդ պարագայում հնարավոր կլինի խուսափել վարակի տարածումից»։

Մարզուհին նշեց, որ ակտիվորեն շարունակում է իր մարզումները․

«Պրոֆեսիոնալ մարզիկ լինելուց բացի ես մարզիչ եմ և չեմ կարող դադար վերցնել։ Ասեմ որ սպորտով զբաղվող ցանկացած մարդ ձեռք է բերում դիմադրողականություն։ Այդ իսկ պատճառով վարակվելու հավանականություն գրեթե չեմ տեսնում»։

Կարինե Կարապետյանը խոսելով իր առօրյայից, նշեց, որ ազատ ժամանակը սիրում է անցկացնել ընկերական նեղ շրջանակում, նախընտրում է ավելի շատ տանը լինել։

«Պահպանում եմ անվտանգության կանոնները և ենթարկվում եմ օրենքին զուտ, որպես ՀՀ քաղաքացի, բայց իրականում այստեղ ենթարկվելու բան չկա, որովհետև սա բեմադրություն է։ Բայց համավարակի հետ կապված արտակարգ դրությունը ժամանակային առումով կարիերայի վրա բացասական ազդեցություն թողեց, մեզ մոտ ժամանակահատվածը կարճ է ու սպասելու ժամանակ չունենք»։

Իսկ ինչ վերաբերում է վնասվածքներին, մարզուհին հիշեց, որ լուրջ վնասվածք է ստացել Վրաստանում կայանալիք միջազգային մրցաշարի ժամանակ՝ ադրբեջանի մարզուհու հետ մենամարտում կոտրել է թևը։ Վերջում նա հավելեց․

«Բոլորին հետաքրքրում է ինչպիսի՞ն եմ ես իրականում․ Կատո՞կ, թե՞ Կարինե։ Իրականում ես մեկ այլ հայուհի եմ, իսկ ռինգում՝ Կատոկ»։

Սյուզի Ասատրյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ