Գլխավոր էջ Գլխավոր Այս պահի դրությամբ բուժհաստատություններում ունենք 10 վիրավոր

Այս պահի դրությամբ բուժհաստատություններում ունենք 10 վիրավոր

575
0

«Հուլիսի 12-ից սկսած  ընթացող մարտական գործողությունների ընթացքում մենք ունեցել ենք մոտավոր 2 տասնյակ վիրավորներ, այդ թվում նաև երկու ոստիկանները, բայց իրենց կեսը շատ թեթև, աննշան վիրավորումներ են ունեցել և մեկ- երկու ժամ հետո վերադարձել են շարք, շարունակել են իրենց խնդիրը կատարել»:

Այս մասին բրիֆինգի ժամանակ հայտարարել է Իջևանում ստեղծված լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը։

«Այս պահի դրությամբ ունենք ՀՀ բուժհաստատություններում բուժվող 10 վիրավոր, որոնցից 5-ը թեթև մարմնական վնասվածքներ են ստացել և գուցե այս ընթացքում, որ զրուցում ենք, արդեն դուրս են գրվել, 5-ի վիճակը միջին է կամ մի քիչ ավելի ծանր միջինց, բայց բժիշկների հավաստմամբ նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց նա:

«Տավուշում խաղաղ բնակչության շրջանում վիրավորներ չկան, վնասը գույքային է: Գույքագրում է կատարվելու և այդ հարցը կկարգավորվի»:

Ինչ վերաբերում է գազատարին, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ երկու անգամ է վնասվել ու վերականգնվել է:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ