Գլխավոր էջ Գլխավոր Հնդկաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերը ավելացել 29․4 հազարով

Հնդկաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերը ավելացել 29․4 հազարով

358
0

Հնդկաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերն ավելացել են ավելի քան 29,4 հազարով եւ կազմել 936 181: Այդ մասին վկայում են առողջապահության եւ ընտանեկան բարօրության նախարարության տվյալները: Հնդկաստանը կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում գտնվում երրորդ տեղում:

Վերջին տվյալների համաձայն, երկրում բուժում է ստանում 319 840 մարդ, ապաքինվել է 592 031-ը (մեկ օրում՝ 20 հազար 572), մահացել է 24 հազար 309 հոգի (մեկ օրում՝ 582) Հուլիսի 14-ին հաղորդվել է հիվանդության 906 752 դեպքի մասին (օրվա ընթացքում աճը եղել է 28,4 հազարից ավելի), մեկ օր առաջ՝ հիվանդության 878 254 դեպք (օրվա ընթացքում աճը եղել է 28,7 հազարից ավելի):

Ամենից շատ տուժել է երկրի կենտրոնում գտնվող Մահարաշտրայի նահանգը, որտեղ գրանցվել են Հնդկաստանում հիվանդության առավել մեծ թվով դեպքերը՝ 267 665 (մեկ օրում՝ 6741): Հիվանդացածների թվով երկրորդ տեղում Թամիլնադի նահանգն է՝ 147 324 հիվանդացած (մեկ օրում՝ 4526): Երրորդ տեղում Դելիի մայրաքաղաքային օկրուգն է, որտեղ հայտնաբերվել է 115346 հիվանդացած (մեկ օրում՝ 1606): Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը մարտի 11-ին հայտարարել է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել է վարակման արդեն ավելի քան 11,6 միլիոն դեպք, ավելի քան 539 հազար մարդ մահացել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Աղբյուրը՝ 168.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ